Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն դրամի վնասը

Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 10 մլն 754 հզր 139 ՀՀ դրամի վնասը:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավտոգազալիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունը օրենսդրությամբ սահմանված և հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցնելով ընկերության իրական շրջանառությունը՝ չի վճարել խոշոր չափերի հարկեր:

Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 10 մլն 754 հզր 139 ՀՀ դրամի վնասը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։