ՎԶԵԲ «Կանաչ տնտեսության ֆինանսավորում» ծրագրի շրջանակում ներդրված պրոդուկտից կարող են օգտվել ՀՀ-ում գրանցված և գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը և գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձինք: Ֆինանսավորումը կարող է ուղղվել նաև էլեկտրամոբիլների և արևային կայանների ձեռքբերմանը։
«Կանաչ ֆինանսավորումը»
Կոնվերս Բանկի ռազմավարության առանցքային բաղադրիչներից մեկն է: Բանկը կարևորում է
բիզնես միջավայրի կայուն զարգացումը՝ տրամադրելով ֆինանսական լուծումներ, որոնք նպաստում
են ոչ միայն տնտեսական աճին, այլև ունեն դրական բնապահպանական ազդեցություն՝ մեղմելով
տնտեսական գործունեության բացասական ազդեցությունը կլիմայի վրա»,-ասել են Բանկում:
Վարկը տրամադրվում
է մինչև 3 մլն ԱՄՆ դոլարի կամ համարժեք ՀՀ դրամի կամ Եվրոյի չափով, առավելագույնը
84 ամիս ժամկետով։ Պրոդուկտի շրջանակում որոշ տեխնոլոգիաների ներդրումների համար հնարավոր
է մինչև 15% ֆինանսական խրախուսում:
Մանրամասն՝ այստեղ,
010511211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

