Կոնգոյում Էբոլա վիրուսով վարակման հետևանքով մահացածների թիվը հասել է 2786-ի։ Համաճարակի դեմ պայքարի միջոցառումները շարունակվում են վեց նահանգներում և տուժած 60 սանիտարական գոտիներում։ Գրանցվել է վարակի 5794 հաստատված դեպք, որից 1293 մարդ ապաքինվել է, իսկ 2786-ը՝ մահացել։
Մեկուսացման մեջ կամ ստացիոնալ բուժում է ստանում 843 հիվանդ։ Մահացության մակարդակը կազմում է 48,1%։ Նշվում է նաև, որ Հյուսիսային Կիվու նահանգում երկու նոր օջախ է հայտնաբերվել՝ Բիենա և Մանգուրեջիպա բնակավայրերում։


