Սեպտեմբերի 26-ից Կողբացու – Արամի փողոցների խաչմերուկից մինչև Կողբացու – Ամիրյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Հիշեցնենք, որ վերջին փոփոխության համաձայն, սեպտեմբերի 23-ից Պարոնյան փողոցում՝ ուղղությունը Պարոնյան - Դեմիրճյան փողոցների խաչմերուկից դեպի Պարոնյան - Լեո փողոցների խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով:
Նախկին թույլատրված «միայն ուղիղ», «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ», իսկ 3-րդ երթևեկելի գոտուց՝ «միայն ձախ» ուղղություններով:

