ABNews

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները

Լուրեր | 2026/09/30 11:09

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի՝ փոքր արդյունաբերության և արդյունաբերական ավանների հարցերով տեղակալ Թահմորս Լահութիի հետ:

Քննարկվել են երկու երկրների միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները:

Հանդիպմանը նախորդել է ՀՀ դեսպանի այցելությունը «Շամսաբադ» արդյունաբերական ավան, որտեղ Գրիգոր Հակոբյանը ծանոթացել է արդյունաբերական ավանի հնարավորություններին, շրջայց կատարել ավանին պատկանող ապակու և ատամների իմպլանտների արտադրամասերում:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը