Ինչ է տեղի ունեցել․ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Իրանի երկաթուղային ընկերության գլխավոր տնօրեն Ջեբերալի Զաքերիի հետ։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից։
Ինչու է դա կարևոր․ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների երկաթուղային ցանցերի առկա հնարավորություններն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մոտեցումները։ Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի տարածքով տրանսպորտային կապերի արդյունավետության բարձրացման և տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները։
TRIPP նախագծի շեշտադրումները․
Հիմնական սկզբունքները․ Դեսպանը իրանական կողմին է ներկայացրել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մոտեցումները։
Կարմիր գծերը․ Ընդգծվել է, որ ծրագիրը հիմնված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման սկզբունքների վրա։


