ABNews

Քննարկվել են բիզնես միջավայրի զարգացման հիմնական միտումները

Լուրեր | 2026/10/05 11:09

Քննարկվել են բիզնես միջավայրի զարգացման հիմնական միտումները

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը BOLD Business 2031-ի LinkedIn Local Yerevan շրջանակում մասնակցել է պանելային քննարկմանը, որի ընթացքում մասնակիցները քննարկել են առաջիկա հինգ տարիներին բիզնես միջավայրի զարգացման հիմնական միտումները, տեխնոլոգիական փոփոխությունները, թվայնացումը, արհեստական բանականության կիրառումը և պետություն-բիզնես հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև նոր իրողություններին համապատասխան բիզնես միջավայրի ձևավորման հնարավորությունները։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

ՊԵԿ նախագահը, անդրադառնալով առաջիկա տարիների գլոբալ փոփոխություններին, առանձնացրել է համաշխարհային տնտեսության բազմակենտրոնացումը, էլեկտրոնային առևտրի զարգացումը, արհեստական բանականության ազդեցությունը և պետություն-բիզնես հարաբերությունների փոխակերպման անհրաժեշտությունը։

Խոսելով հարկային վարչարարության ապագայի մասին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ արհեստական բանականության գործիքների կիրառումն արդեն փոխում է վարչարարության մոտեցումները։

«Հարկային վարչարարությունը դառնում է կանխարգելիչ․ մենք վարչարարությունը տանում ենք դեպի կամավոր կարգապահություն, իսկ արհեստական բանականությունը լայն հնարավորություն է տալիս այս տեսլականը շատ արագ կյանքի կոչելու»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը։

Բիզնեսին ուղղված եզրափակիչ խոսքում Էդուարդ Հակոբյանը կարևորել է կազմակերպությունների հստակ տեսլականի և առաքելության ձևակերպումը՝ նշելով, որ ՊԵԿ-ն ունի իր տեսլականն ու առաքելությունը և գործունեությունը կառուցում է դրանց հիման վրա։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը