ՔԿՀ-ներում կունենանք հատուկ խցեր, որտեղ կպահվեն ինքնավնասման հակում ունեցող անձինք. Գալյան
Լուրեր |
Ցավալի է, որ ունենք մահվան դեպքերի աճ, որոնց մի մասն է միայն ինքնասպանություն: Բազմիցս խոսել եմ այն աշխատանքների մասին, որոնց արդյունքում այդ դեպքերը կնվազեն կամ կհասնեն զրոյի: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով իրավապաշտպանների ահազանգերին, թե քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության և մահվան դեպքերի թիվն աճում է. միայն այս տարվա վերջին ամիսներին 17 նման դեպք է գրանցվել:
Այս համատեքստում Սրբուհի Գալյանը հիշեցրեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բացվել է բժշկական ստացիոնար բաժանմունք՝ լիովին վերանորոգված, վերազինված բժշկական նորագույն սարքավորումներով, որը հնարավորություն կտա անազատության մեջ գտնվող անձանց համար ապահովել բժշկական պատշաճ սպասարկում: Ըստ նախարարի՝ այս քայլը միտված է բարձրաձայնված խնդրի լուծմանը:
«Իհարկե, միայն սա անելով՝ խնդիրը չենք լուծի: Մենք կարիք ունենք անհատապես աշխատել այն անձանց հետ, որոնք ինքնավնասման հակում ունեն, իսկ այդպիսիք, ցավոք, այսօր անազատության մեջ կան: Այդ առումով մենք արդեն ավարտին ենք հասցնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հաշվառման գործընթացը, որպեսզի դրանից հետ աշխատանքը լինի առավել թիրախային:
Դրանից բացի՝ արդեն իսկ ձեռնարկել ենք խցային պայմանների վերանայման գործընթաց և առաջիկայում կունենանք հատուկ խցեր, որտեղ կպահվեն ինքնավնասման հակում ունեցող անձինք՝ զրկելով իրենց կյանքին վերջ տալու հնարավորություններից, կամ գոնե մինիմումի կհասցնենք այդ հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել կյանքին վերջ տալու նպատակով:
Մտածում ենք նաև ժամանակավոր խցեր ունենալ, որոնք զինված կլինեն տեսախցիկներով, և այնտեղ կտեղափոխվեն այն անձինք, որոնք սուր իրավիճակում են՝ ինքնավնասման հակվածությամբ: Այս համալիր աշխատանքի արդյունքում, կարծում եմ, առաջիկայում կունենանք նմանատիպ դեպքերի նվազում»,- ասաց նա:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32 -
ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի․ վարչապետ
2026/05/05/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․