ՔԿ-ն բացահայտել է սոցիալական ցանցերում կատարված խարդախության և փողերի լվացման դեպք
Լուրեր |
Հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է սոցիալական ցանցերի միջոցով կատարված խարդախության և փողերի լվացման դեպք։
Քննությամբ պարզվել է, որ 2021 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի մարտը Վ․Ս․-ն և Դ․Գ․-ն «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում ստեղծել են կեղծ անհատական էջեր՝ հիմնականում ԱՄՆ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների լուսանկարներով։ Այդ էջերի միջոցով նրանք ներկայացել են նշված անձանց ընկերներին և բարեկամներին և տարբեր պատրվակներով պահանջել դրամական միջոցներ։
Արդյունքում, ըստ Քննչական կոմիտեի, Վ․Ս․-ն և Դ․Գ․-ն հափշտակել են իրենց կողմից նախապես ստեղծված էլեկտրոնային դրամապանակներին և բանկային քարտերին փոխանցված ընդհանուր 686 հազար 320 ՀՀ դրամ։
Բացի այդ, քննությամբ պարզվել է, որ 2021–2023 թվականներին նրանք նախնական համաձայնությամբ իրականացրել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում՝ նպատակ ունենալով խեղաթյուրել հափշտակված գույքի աղբյուրը, օրինական տեսք հաղորդել այն և խուսափել քրեական պատասխանատվությունից։ Փողերի լվացման ընդհանուր չափը կազմել է 10 միլիոն 542 հազար 500 ՀՀ դրամ։
Վ․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝
-
Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խոշոր չափերով խարդախություն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ),
-
Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում)։
Վ․Ս․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 16:40
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է։
-
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08 -
ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան մեկնելու նախազգուշացման մակարդակը
2026/03/13/ 15:53 -
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամներ հանդես են եկել ՀՀ–ին տրամադրվող աջակցության ավելացման օգտին
2026/03/13/ 15:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին