Խոյ համայնքում դադարեցվել է գազաբենզալցակայանի գործունեություն. կայանները նաև ապամոնտաժվել են
Լուրեր |
Խոյ համայնքում դադարեցվել է գազաբենզալցակայանի գործունեություն. կայանները նաև ապամոնտաժվել են
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի 32-րդ փողոցի 1-ին հողամաս հասցեում գործող «Էդո Սարուխ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկ գազի լցավորման կայանի նկատմամբ։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են տեսչական մարմնից:
«Հետազոտության արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղիղ սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և քաղաքացիների անվտանգության համար։
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնության և վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 24-ին ընդունվել է որոշում՝ դադարեցնելու տվյալ լցակայանների գործունեությունը։
Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության, ինչպես նաև Արմավիրի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից իրականացված բացատրական աշխատանքի արդյունքում տնտեսավարողը սեփական միջոցներով կամավոր ապամոնտաժել է լցավորման կայանները»,- ասված է հաղորդագրությունում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Եվրոպային Հորմուզի նեղուցն ավելի շատ է պետք, քան մեզ․ ԱՄՆ պատերազմի նախարար
2026/04/24/ 16:55 -
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
2026/04/24/ 16:49 -
Նորվեգիան նախատեսում է արգելել սոցիալական ցանցերը մինչև 16 տարեկանների համար
2026/04/24/ 16:39 -
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք զոհերին․ Կիպրոսի ԱԳՆ
2026/04/24/ 16:27 -
Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ
2026/04/24/ 16:25 -
ՀՀ-ում Չեխիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 16:08 -
Իրանում ՀՀ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին
2026/04/24/ 15:53 -
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից. համաշխարհային առաջնորդների ուղերձները
2026/04/24/ 15:27 -
Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 15:22 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/04/24/ 15:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ