ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշել է, որ հանդիպման նպատակը նոր թվային գործիքակազմերի ներկայացումն է։
Քաղաքական ուժերը մինչև ապրիլի 23-ը պետք է էլեկտրոնային եղանակով դիմեն՝ օգտահաշիվ ստանալու համար։
Այդ օգտահաշիվը հնարավորություն կտա ներբեռնել ընտրողների ցուցակները, ներկայացնել նախընտրական ծրագրերը, ինչպես նաև թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը։
ԿԸՀ ներկայացուցիչները ներկայացրել են նաև համակարգի տեխնիկական հնարավորությունները։
Միաժամանակ նշվել է, որ հայտարարագրեր չներկայացնելու դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն։
Հանձնաժողովը նախատեսում է նաև կազմակերպել դասընթացներ քաղաքական ուժերի վստահված անձանց համար։

