ԿԸՀ-ն իր այսօրվա՝ հունիսի 17–ի նիստում համաձայնություն տվեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։ Այս մասին ԿԸՀ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Օրբելյանը։
Ավելի վաղ Դատախազությունը ԿԸՀ միջնորդություն էր ներկայացրել՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, և պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։ Ռուսլան Բարսեղյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 62–րդ հորիզոնականում է, իսկ Ասատուր Քոչարյանը՝ 154–րդ հորիզոնականում։

