Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ից մինչև 23:00-ն, նախատեսված են տեղեկատվական համակարգերի պլանային սպասարկման աշխատանքներ։
Դրա հետևանքով հնարավոր է ժամանակավորապես անհասանելի լինեն ԿԲ պաշտոնական կայքը և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը։
ԿԲ-ի փոխանցմամբ՝ ռեեստրի աշխատանքի դադարեցումը կարող է ազդել նաև մի շարք այլ ծառայությունների հասանելիության վրա։
Մասնավորապես՝ հնարավոր է չգործեն եկամտային հարկի վերադարձի դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշ ծառայություններ և ԱՊՊԱ ոլորտում բանկային հաշիվների ստուգման համակարգը։
Կենտրոնական բանկը ներողություն է խնդրել հնարավոր անհարմարությունների համար։

