Կառավարությունում մասնավորապես փոխվարչապետների մակարդակով պաշտոնանկություններ չեն սպասվում. Փաշինյան
Լուրեր |
Կառավարությունում մասնավորապես փոխվարչապետների մակարդակով պաշտոնանկություններ չեն սպասվում. Փաշինյան
Կառավարությունում մասնավորապես փոխվարչապետների մակարդակով պաշտոնանկություններ չեն սպասվում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արշալույսները միշտ խաղաղ են, բայց այդ խաղաղությունը երբեք չի եղել ճահճային:
Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
«Երեկ տեղի է ունեցել կուսակցության վարչության արտահերթ նիստ: Հրավիրվել են բոլոր գործընկերները: Մանրամասն քննարկում է տեղի ունեցել, և եզրակացությունները մնացել են նույնը:
Ընդհանրապես, ցանկացած փաստի բերումով, եթե նույնիսկ մենք կայացնում ենք որևէ որոշում, բայց ցանկացած դեպքում, եթե ի հայտ կգա նոր հանգամանք, որևէ խոչընդոտ չկա, որ մենք այդ թեմային վերադառնանք:
Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արշալույսները խաղաղ են այնքանով, որ կուսակցությունն ապրում է իր բնականոն կյանքով: Բայց էլի եմ ասում՝ այդ խաղաղությունը երբեք ճահճային լռություն չի եղել և չի լինելու: «Քաղաքացիական պայմանագիրը» այն քիչ կուսակցություններից է, որտեղ մշտապես կա բանավեճ, մրցակցային մթնոլորտ, և մեր խնդիրն է՝ այդ մրցակցային մթնոլորտը պահել առողջ և քաղաքական տրամաբանության շրջանակում, ինչը և անում ենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, ինչի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․