Ապրիլի 13–18-ը Վաշինգտոնում անցկացվում
են International Monetary Fund-ի և World Bank Group-ի տարեկան Գարնանային հանդիպումները (Spring Meetings)։
Այս միջոցառումը համաշխարհային
հարթակ է, որը յուրաքանչյուր տարի համախմբում է ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու
համաշխարհային տնտեսական վիճակը և միջազգային ֆինանսաբանկային մարտահրավերները։
Քննարկումների առանցքում
են գլոբալ տնտեսական աճի հեռանկարները, ֆինանսական կայունությունը, աղքատության նվազեցումը,
ինչպես նաև տնտեսական ռազմավարության ձևավորման կարևոր ուղղությունները։
Միջոցառմանը մասնակցում
է նաև Evocabank-ի վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը՝
ներկայացնելով Բանկն այս միջազգային հեղինակավոր հարթակում։
Նրա մասնակցությունը
ևս մեկ անգամ ընդգծում է Evocabank-ի ներգրավվածությունը գլոբալ ֆինանսական
օրակարգում և Բանկի պատրաստակամությունը՝ համաշխարհային փորձն ու լավագույն լուծումները
ներդնելու Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտում։

