Կապանի «Սյունիք» օդանավակայանի միջազգային կարգավիճակի հարցով նախատեսվում են քննարկումներ բաժնետերերի հետ
Լուրեր |
Ներկայում Կապանի «Սյունիք» օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր:
Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է քննարկումներ սկսել օդանավակայանի բաժնետերերի հետ։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել են նախարարությունից՝ մեկնաբանելով կառավարության հունվարի 22-ի նիստում ներկայացված ծրագրերը։
Կառավարության նույն նիստում հաստատվել են Հայաստանի միջազգային օդանավակայանների կոնցեսիայի պայմանագրի փոփոխությունները՝ կնքված «Corporacion America» ընկերության հետ, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ընտանիքին։
Ներկայում Կապանի «Սյունիք» օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր՝ Երևան–Կապան և հակառակ ուղղությամբ։
Նախարարությունից հայտնել են, որ օդանավակայանի միջազգային կարգավիճակ ստանալու ծրագրերը գտնվում են նախնական փուլում։ Օդանավակայանի բաժնետերերի հետ աշխատանքային քննարկումներ դեռ չեն մեկնարկել, ինչի հետևանքով այս պահին հստակեցված չէ սահմանային վերահսկողության, թռիչքուղիների և այլ ենթակառուցվածքների համար անհրաժեշտ լրացուցիչ ներդրումների ծավալը և իրականացման ժամկետները։
Նախկին կոնցեսիոն պայմանագրով «Corporacion America»-ն ուներ նախապատվության իրավունք՝ «Զվարթնոց» օդանավակայանից 250 կմ շառավղով ցանկացած նոր միջազգային օդանավակայանի կոնցեսիան ստանձնելու համար։ Քանի որ շառավիղը հաշվարկվում էր օդային ուղիղ գծով, այն ընդգրկում էր Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը։ Այդ հիմքով ընկերությունը 2001 թվականին ստանձնել էր «Զվարթնոց», իսկ 2007 թվականին՝ «Շիրակ» օդանավակայանների կառավարումը։
Կոնցեսիոն պայմանագրի վերջին փոփոխություններով այդ դրույթը չեղարկվել է։ Նախարարության պարզաբանմամբ՝ փոփոխությունը հնարավորություն է տալիս Կապանի օդանավակայանի միջազգային կարգավիճակի հարցը քննարկել առանց այն կոնցեսիոներին հանձնելու։
Հիշեցվում է, որ «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ի բաժնետերերն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և կառավարության հիմնադրած «Սյունիքի մարզի զարգացման հիմնադրամը»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/02 22:00
Մարտի 2-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/02 19:19
Մարտի 2-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 2-ի բիզնես լուրերը
2026/03/02/ 22:00 -
Մարտի 2-ի կարևոր լուրերը
2026/03/02/ 19:19 -
Քո Crypto հաշիվը՝ արդեն EvocaTOUCH-ում
2026/03/02/ 18:40 -
Մեղրիին է վերադարձվել 3.15 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք
2026/03/02/ 18:09 -
Աբու Դաբիի եռակողմ հանդիպումը չի չեղարկվում. Զելենսկի
2026/03/02/ 18:07 -
Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է որոշում Իրանի դեմ ռшզմական գործողությունը դադարեցնելու պայմանները. Հեգսեթ
2026/03/02/ 18:06 -
Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում
2026/03/02/ 18:03 -
Թիմում վստահության մթնոլորտ ստեղծելու 7 արդյունավետ տարբերակ
2026/03/02/ 17:39 -
«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը
2026/03/02/ 17:15 -
Ձեռք կբերվի մետրոյի 48 նոր վագոն
2026/03/02/ 17:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ
AI NEWS | Ռոբոտները արդեն աշխատում են․ ի՞նչ է փոխվում շուկայում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 1, 2026 Թ.