«Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
Լուրեր |
Վերանայվել են բոլոր գործող ռիսկի պրոֆիլները։
Պետական եկամուտների կոմիտեն հաղորդում է, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար իրականացվող մաքսային բարեփոխումների շրջանակում արձանագրվել են գործնական արդյունքներ։ Դրանք պայմանավորված են 2025 թվականի սկզբից ներդրված թվային գործիքակազմերի կիրառմամբ, դրանց շարունակական արդիականացմամբ, ինչպես նաև մաքսային ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող ռիսկի պրոֆիլների վերանայմամբ։
Կոմիտեի ղեկավարության նախաձեռնությամբ վերանայվել են բոլոր գործող ռիսկի պրոֆիլները, որոնց զգալի մասը արդիականացվել է։ Բացի այդ, 2025 թվականի մայիսից ներդրվել է ռիսկերի կառավարման վրա հիմնված ապրանքների հայտարարագրերի ինքնաշխատ բացթողման համակարգը, որի արդյունքում մաքսային գործընթացում տնտեսվարողներն աշխատում են ամբողջությամբ ավտոմատացված և թվայնացված միջավայրում՝ առանց մարդկային գործոնի միջամտության։
ՊԵԿ մաքսային ռիսկերի կառավարման և վիճակագրության վարչության տվյալներով՝ եթե 2024 թվականին ապրանքների հայտարարագրերի ինքնաշխատ բացթողման մասնաբաժինը կազմել է 0.06 տոկոս, ապա 2025 թվականի նոյեմբերի դրությամբ այն հասել է 8 տոկոսի, իսկ դեկտեմբերին՝ 8.15 տոկոսի։
Տարվա ընթացքում իրականացվել են սակագնային, ոչ սակագնային և թիրախային հսկողության ռիսկի պրոֆիլների մշտադիտարկումներ, ինչպես նաև մակրո և միկրո մակարդակներում վերլուծություններ։ Նոր կարգաբերումների արդյունքում ապաակտիվացվել է գործող ռիսկի պրոֆիլների շուրջ 21 տոկոսը, որը կազմել է վերլուծության ենթարկված տվյալների մոտ 31 տոկոսը։
Արդյունքում աճել է «կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռը։ 2024 թվականի նոյեմբերի տվյալներով այն կազմել է 56.4 տոկոս, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում՝ 70.2 տոկոս։ Դեկտեմբերին ցուցանիշը հասել է մոտ 73 տոկոսի, ինչը 2024 թվականի համեմատ աճ է շուրջ 16.6 տոկոսային կետով։ Միաժամանակ նվազել է «դեղին» և «կարմիր ուղի» ընթացակարգերով հայտարարագրերի քանակը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/16 19:19
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19 -
Ինչպես ինտեգրվել նոր աշխատանքային միջավայրին․ օգտակար խորհուրդներ
2026/04/16/ 18:17 -
Կառավարման խորհուրդներ՝ թիմում դրական փոփոխություններ տեսնելու համար
2026/04/16/ 17:42 -
2026թ.-ի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․13 մլրդ դոլար է
2026/04/16/ 17:38 -
Քաղցկեղների թվաքանակի նվազում է արձանագրվել
2026/04/16/ 16:49 -
Օման մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայական
2026/04/16/ 16:46 -
Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ
2026/04/16/ 16:42 -
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
2026/04/16/ 16:27 -
Անցած տարի վարորդական իրավունքից զրկվել է ավելի քան 5 հազար մարդ․ որոնք են հիմնական պատճառները
2026/04/16/ 16:17 -
Որքան մարդ է դարձել ՀՀ քաղաքացի նախորդ տարի․ որն է հիմնական միտումը
2026/04/16/ 16:11
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․