Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ (տեսանյութ)

Հանգամանքերը պարզվում են։

Դեկտեմբերի 10-ին ժամը 10։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ջրային պարեկները կանգնեցրել են Կարմիր գյուղի մի բնակչի վարած Վազ 21099 մակնիշի ավտոմեքենան։

Ստուգմամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 110 հատ ընդհանուր 49.6 կիլոգրամ սիգ տեսակի ձուկ։

Տղամարդն ավտոմեքենայով հանդերձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։