Ջերմատնային ոլորտի զարգացմանն աջակցելու ծրագիրը չի դադարեցվի. 2026-ից այն կշարունակվի նոր պայմանով
Լուրեր |
Առաջարկվում է ջերմատնային ոլորտի զարգացմանն աջակցելու ծրագիրը դադարեցնելու փոխարեն շարունակել նոր պայմանով, այն է՝ 2 տոկոս սուբսիդավորվող տոկոսադրույքի նվազեցում:
Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 2-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախարարը հիշեցրեց՝ 2023-ի հուլիսին Կառավարությունը հաստատել էր ջերմատնային տնտեսությունների զարգացմանն աջակցության ծրագիրը՝ որպես արդյունքային ցուցանիշ սահմանել 35 հեկտար նորագույն տեխնոլոգիաներով ջերմատնային տնտեսությունների հիմնումը: Այսօրվա դրությամբ արդեն իսկ կա 60 հեկտարի հայտ, որից 15 հեկտարը մինչև տարեվերջ ամբողջովին ավարտված կլինի, իսկ 45 հեկտարի աշխատանքներն ընթացքի մեջ են: Ըստ այդմ՝ Կառավարության սահմանած թիրախը ոչ միայն կատարվել է, այլև կրկնապատկվել է:
«Ծրագրի նոր պայմաններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից: Ծրագրի շրջանակում կսուբսիդավորվի տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ դրամ գումարի մասնաբաժինը՝ 8 տոոկսային կետով, տրամադրվող վարկի 3-9 մլրդ դրամի գումարի մասնաբաժինը՝ 7 տոկոսային կետով, տրամադրվող վարկի 9 մլրդ դրամից ավելի՝ մինչև 15 մրլդ դրամ գումարի մասնաբաժինը՝ 6 տոկոսային կետով:
Հիշեցնեմ, որ ծրագրով սահմանված է նաև 12 ամիս վարկի մայր գումարի և տոկոսագումարների արտոնյալ ժամկետ, վարկի մարման ժամկետը 8 տարի է»,- ասաց նա:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․