ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների աջակցության միջոցառման շրջանակում փոխհատուցում կտրամադրվի նաև սեպտեմբեր ամսվա համար: Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Նախագծով առաջարկվում է՝
Հայաստանի Հանրապետության տարածքից 2026 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքներ արտահանող տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝
1) ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 770 ՀՀ դրամ․
2) լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 275 ՀՀ դրամ․
3) չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 400 ՀՀ դրամ․
4) պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 400 ՀՀ դրամ․
5) պալերմո տեսակի պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 500 ՀՀ դրամ․
6) սմբուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 200 ՀՀ դրամ․
7) ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 50 ՀՀ դրամ։


