Ճապոնիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
Լուրեր |
Շիգերու Իշիբան հաստատել է, որ որոշել է հրաժարական տալ Ճապոնիայի վարչապետի և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնից՝ բացատրելով, որ դա ավելի վաղ չի արել՝ ԱՄՆ մաքսատուրքերի հետ կապված իրավիճակը կարգավորելու անհրաժեշտության պատճառով։
Հեռացող վարչապետը նշել է, որ վաղուց էր մտադիր ստանձնել հուլիսյան ընտրությունում իր կուսակցության պարտության պատասխանատվությունը, սակայն մտադիր էր նախ հաջողության հասնել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում: Նա իրավիճակը անվանել է «ազգային շահի հարց»։
Ըստ Իշիբայի՝ հրաժարականի որոշումը կայացրել է ուրբաթ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր ճապոնական ավտոմեքենաների և այլ ապրանքների առևտրային տուրքերը 25 տոկոսից իջեցնել մինչև 15 տոկոսի:
Կիրակի ավելի վաղ ճապոնական NHK հեռուստաալիքը հայտնել էր, որ վարչապետը որոշել է հրաժարական տալ՝ կանխելու իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պառակտումը:
Հուլիսին Իշիբայի գլխավորած ԼԴԿ կոալիցիան ընտրությունում կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․