Ճապոնիան հետաձգել է աշխարհի ամենամեծ ատոմակայանի վերագործարկումը
Լուրեր |
Մինչև 2011 թվականի գարունը Ճապոնիայում գործում էր 54 միջուկային ռեակտոր։
Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայում գտնվող աշխարհի ամենամեծ ատոմակայանի՝ Կաշիվազակի-Կարիվա ատոմակայանի 6-րդ ռեակտորի՝ հունվարի 20-ին նախատեսված վերագործարկումը հետաձգվել է ազդանշանային համակարգի անսարքության պատճառով։ Այս մասին հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Մասնագետները ներկայում իրականացնում են անհրաժեշտ ստուգումներ, որոնք կտևեն մի քանի օր։ Այդ պատճառով որոշում է կայացվել հետաձգել ռեակտորի վերագործարկումը։ Վերագործարկման նոր ամսաթիվ դեռևս չի հայտարարվել։
Ավելի վաղ տեղական իշխանությունները պաշտոնապես հաստատել էին Կաշիվազակի-Կարիվա ատոմակայանի երկու ռեակտորների վերագործարկումը։ Ատոմակայանն ունի յոթ ռեակտոր՝ ընդհանուր 8.2 ԳՎտ հզորությամբ, ինչը այն դարձնում է աշխարհի ամենամեծ միջուկային էներգետիկ օբյեկտը։ Սակայն 2012 թվականից ի վեր կայանի բոլոր էներգաբլոկները փակված էին։
Մինչև 2011 թվականի գարունը Ճապոնիայում գործում էր 54 միջուկային ռեակտոր, որոնք ապահովում էին երկրի էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։ Սակայն Ֆուկուսիմայի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո բոլոր ռեակտորները փակվեցին։
Վերջին տարիներին Ճապոնիան աստիճանաբար վերագործարկում է միջուկային էլեկտրակայանները՝ անվտանգության խստացված պահանջների և նոր վերահսկողական մեխանիզմների պայմաններում։ Ներկայում երկրում գործում է 14 միջուկային ռեակտոր, և դրանց թիվը նախատեսվում է աստիճանաբար ավելացնել։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչ օգուտ կարող է քաղել Վրաստանը՝ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրից
2026/03/06/ 16:03 -
Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը գործում է արտակարգ ռեժիմով
2026/03/06/ 15:56 -
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
2026/03/06/ 15:29 -
Ասիական բորսաներում անկումը շարունակվում է
2026/03/06/ 14:45 -
Հնդկաստանում գտնվող 104 ՀՀ քաղաքացի վերադարձել է Երևան․ ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 14:25 -
Վնասազերծվել է Արաբկիրում կրակոցների հեղինակը (տեսանյութ)
2026/03/06/ 14:17 -
Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար
2026/03/06/ 14:14 -
Իրանը հստակեցրել է Հորմուզի նեղուցով անցման կանոնները
2026/03/06/ 14:03 -
Իրանն այժմ ցանկանում է բանակցել, իսկ ԱՄՆ-ն՝ կռվել. Թրամփ
2026/03/06/ 12:45 -
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 29%, երկրորդ տեղում՝ «Մեր ձևով»՝ 11%. որ ուժին կքվեարկեին քաղաքացիները, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի
2026/03/06/ 12:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ