Ճապոնիան 5 մլրդ դոլար կհատկացնի բենզինի գների աճի դեմ պայքարին
Լուրեր |
Պաշտոնական որոշումը նախատեսվում է ընդունել մարտի 24-ին։
Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է շուրջ 810 միլիարդ իեն (մոտ 5.1 միլիարդ դոլար) հատկացնել բենզինի գների աճի դեմ պայքարելու նպատակով։
Ինչպես հաղորդում է Kyodo գործակալությունը, միջոցները կտրամադրվեն բյուջեի պահուստային ֆոնդից և կուղղվեն բենզինի մանրածախ գների սուբսիդավորման հիմնադրամի համալրմանը։
Պաշտոնական որոշումը նախատեսվում է ընդունել մարտի 24-ին։
Մարտի 16-ի դրությամբ Ճապոնիայում մեկ լիտր բենզինի գինը հասել է 190.8 իենի (մոտ 1.2 դոլար), ինչը պատմական առավելագույնն է 1990 թվականից ի վեր։
Գների աճը պայմանավորված է հում նավթի թանկացմամբ՝ Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին։
Կառավարությունը արդեն մարտի 19-ից սկսել է գների զսպման միջոցառումներ՝ նպատակ ունենալով բենզինի գինը պահել մոտ 170 իենի մակարդակում։
Սուբսիդիաները կիրառվում են այդ օրվանից մատակարարվող վառելիքի խմբաքանակների վրա, և ակնկալվում է, որ մոտ մեկ-երկու շաբաթում շուկայում գները կկայունանան։
Բացի այդ, Ճապոնիան սկսել է օգտագործել իր նավթի ռազմավարական պաշարների մի մասը՝ շուկայում առաջարկը մեծացնելու նպատակով։
Նշվում է, որ վաճառքի է հանվելու այնպիսի ծավալ, որը կբավարարի երկրի պահանջարկը 45 օրվա ընթացքում, մինչդեռ ընդհանուր պաշարները բավարարում են մոտ ութ ամսվա կարիքները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․