Հունվար-հունիսին ՀՀ–ից ռուսական կապիտալի էական արտահոսք է գրանցվել
Լուրեր |
2025 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանում կազմել է 5 մլրդ 31 մլն դրամ, կամ գրեթե 13 մլն դոլար։
Այս ցուցանիշը նկատելի առաջընթաց է 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ, երբ ՕՈՒՆ-ը եղել է բացասական՝ -21.9 մլրդ դրամի սահմաններում, ինչը նշանակում է, որ նախորդ տարի օտարերկրյա ներդրողները կապիտալ են դուրս բերել Հայաստանից՝ ներդրումների ծավալից ավել։ Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։
2025–ի հունվար-հունիսին էական է ռուսական կապիտալի արտահոսքը մեր երկրից՝ գրեթե -27 մլրդ դրամ։ Այս միտումը սկսվել է 2022 թվականից հետո, մասնավորապես՝ 2024-ին ՌԴ ՕՈՒՆ-ի արտահոսքը ՀՀ-ից կազմել է -85․3 մլրդ դրամ, 2023-ին՝ -25․2 մլրդ դրամ։
Ըստ ՀՀ ՎԿ-ի՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 45 տոկոսով՝ կազմելով 9 մլրդ 668.6 մլն դոլար, որից մոտ 3.5 միլիարդը՝ ԵԱՏՄ, 88.4 միլիոնը՝ ԱՊՀ մյուս երկրների, 1.1 միլիարդը՝ ԵՄ և մոտավորապես 4.8 միլիարդը այլ պետությունների հետ:
Նույն ժամանակաշրջանում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը կրճատվել է 53.7 տոկոսով, մինչդեռ ԱՊՀ մյուս պետությունների հետ՝ ավելացել է 20.4, իսկ ԵՄ երկրների՝ 9.5 տոկոսով: Այլ երկրների հետ առևտրի ծավալը կրճատվել է 44.6 տոկոսով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից. համաշխարհային առաջնորդների ուղերձները
2026/04/24/ 15:27 -
Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 15:22 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/04/24/ 15:16 -
Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում. Էրդողան
2026/04/24/ 15:14 -
Բեռլինում անցկացվել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն
2026/04/24/ 15:05 -
Թրամփի «ոսկե քարտը» ձեռք է բերել ընդամենը մեկ օտարերկրացի
2026/04/24/ 14:57 -
ԱՄՆ տեղափոխվել ցանկացողների թիվը կտրուկ նվազել է
2026/04/24/ 14:55 -
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
2026/04/24/ 14:54 -
Ստրասբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը (տեսանյութ)
2026/04/24/ 14:50 -
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները
2026/04/24/ 14:48
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ