Հունվարի 9-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
ՀԱՅԱՍՏԱՆ–ԻՐԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ հանդիպման ընթացքում արտգործնախարար Արարատ Միրզոյանը ընդգծել է Հայաստանի հստակ դիրքորոշումը, ըստ որի ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է իրականացվի հիմնարար սկզբունքների շրջանակում։ Քննարկվել են այդ ուղղությամբ մշակվող ծրագրերն ու դրանց ընձեռած հնարավորությունները։ Նախարարը նշել է, որ Երևանը մեծ կարևորություն է տալիս հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին՝ դրանք համարելով ռազմավարական նշանակության։ Նրա խոսքով՝ պատահական չէ, որ նախագահ Փեզեշքիանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են արդեն ընթացիկ տարում հարաբերությունները պաշտոնապես բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ 2025 թվականին Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան է մտել 6580 տոննա հացահատիկ, որից 1000 տոննան՝ ղազախական, 5580 տոննան՝ ռուսական, ինչպես նաև 1210 տոննա ադրբեջանական բենզին։ 2026 թվականի հունվարի 8-ի դրությամբ արդեն ներմուծվել է 8485 տոննա ռուսական հացահատիկ, ևս 4103 տոննա ճանապարհին է, ինչպես նաև ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք՝ 6100 տոննա բենզին և 1500 տոննա դիզել։ Նախարարի խոսքով՝ ակնկալվում է մինչև 80 դրամ գնանկում բենզինի և դիզելի համար՝ մեկ լիտրի հաշվով, և արդեն իսկ մյուս ընկերություններն էլ աշխատում են գների իջեցման ուղղությամբ։
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱԱՀ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ում 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը ժամանակավորապես ազատվում են ավելացված արժեքի հարկից։ Մինչև հունվարի 31-ը արտոնությունը վերաբերում է բոլոր համապատասխան կոդերով մեքենաներին, իսկ փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ միայն 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված էլեկտրամեքենաներին։
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ WANDERLUST-Ի 2026 GOOD TO GO ՑԱՆԿՈՒՄ
Հայաստանը ներառվել է բրիտանական հեղինակավոր Wanderlust պարբերականի 2026 թվականի Good to Go ցանկում՝ որպես հետաքրքրասեր և պատասխանատու ճանապարհորդների համար տարվա ոգեշնչող ուղղություններից մեկը։ Ցանկում ընդգրկված ուղղությունները համադրում են մշակույթը, բնությունը և կայուն զբոսաշրջային փորձառությունները։
ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ-ում ապրող շուրջ 660 հազար կենսաթոշակառուներից և նպաստ ստացողներից միայն 48 հազարն է մինչ օրս գումարները ստանում կանխիկ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ նպատակ կա բոլոր վճարումները դարձնել անկանխիկ, քանի որ դա ավելի հարմար, անվտանգ և ֆինանսապես ձեռնտու է։ Նա նշել է, որ Կենտրոնական բանկի հետ աշխատանքներ են տարվում նաև բանկ հասնելու դժվարություն ունեցող քաղաքացիների խնդիրները լուծելու ուղղությամբ։
ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՆԳ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
Այս տարի ատոմակայանը նախատեսվում է կանգնեցնել 150 օրով, ինչի արդյունքում հաշվարկվում է 12,7 մլրդ դրամ այլ ֆինանսական եկամուտ։ Նախորդ տարի կայանը կանգնել էր 35–45 օր՝ նախատեսելով ընդամենը 189 մլն դրամ եկամուտ։ ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը նշել է, որ կան հարցեր՝ այդ գումարների աղբյուրների, ինչպես նաև Երևանի ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի պարտավորությունների փակման հետաձգման վերաբերյալ՝ ընդգծելով, որ կամ պետությունը պետք է սուբսիդավորի, կամ սակագնի բարձրացում է սպասվում։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 71-ԱՄՅԱԿԸ
Այսօր ճանաչված կինոռեժիսոր, վավերագրող, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը նշում է իր 71-ամյակը։ Նա ՀՀ ժողովրդական արտիստ է, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, Հայաստանի պետական մրցանակի և արքայազն Կլաուսի հիմնադրամի մրցանակի դափնեկիր։ Նրա ֆիլմերը բազմիցս արժանացել են միջազգային մրցանակների՝ նոր էջ բացելով հայկական կինովավերագրության պատմության մեջ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/19 22:00
Հունվարի 19-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/19 19:19
Հունվարի 19-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Հունվարի 19-ի բիզնես լուրերը
2026/01/19/ 22:00 -
Հունվարի 19-ի կարևոր լուրերը
2026/01/19/ 19:19 -
Հարավային Կովկասում տնտեսական աճի հեռանկարները․Համաշխարհային բանկի նոր կանխատեսումը
2026/01/19/ 18:41 -
Աշխարհի խոշորագույն Կենտրոնական բանկերի ցանկը՝ ըստ համախառն ակտիվների
2026/01/19/ 17:54 -
Հայաստանում կկիրառվի կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ
2026/01/19/ 17:49 -
Թրամփի նոր վարչակազմի առաջին տարում ԱՄՆ–Ռուսաստան առևտուրը աճել է գրեթե 24%-ով՝ հասնելով 3.9 մլրդ դոլար
2026/01/19/ 17:48 -
Հեռավար գործարքներ, նոր պահանջներ և շուկայի վիճակագրություն․ կարևոր շեշտադրումներ՝ անշարժ գույքի ոլորտում
2026/01/19/ 15:47 -
Նոր գաղափարներ ու ծրագրեր․ Rexus Premium ակումբը մուտք գործեց 2026
2026/01/19/ 15:25 -
Օպտիկական մալուխների վնասման պատճառով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության առցանց հարթակները ժամանակավորապես անհասանելի են
2026/01/19/ 14:29 -
Մեկ շաբաթում Փրկարար ծառայությունում գրանցվել է 635 դեպք․ տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ
2026/01/19/ 14:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․