Հունվարի 30-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում
Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ
Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակը։ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ իրավիճակը մտահոգիչ է և պետք է լուծվի բացառապես երկխոսության ու դիվանագիտական միջոցներով։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքի կամ օդային տարածքի օգտագործումը Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողությունների համար։
Մեկ միասնական զանգ՝ 112
Փետրվարի 15-ից կգործի ՆԳՆ 112 միասնական հեռախոսահամարը, որը մեկ զանգով կապահովի թե՛ Ոստիկանության, թե՛ Փրկարար ծառայության օպերատիվ արձագանքը։ Նոր համակարգը կնվազեցնի արձագանքման ժամանակը և կբարձրացնի օգնության կազմակերպման արդյունավետությունը։
65+ թոշակառուների առողջապահական ապահովագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հունվարի 29-ի դրությամբ 50 073 թոշակառու պետական բյուջեի հաշվին ստացել է շուրջ 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն։ Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս ծրագրի գործնական և արդյունավետ կիրառումը։
Ռազմական ակադեմիայի շրջանավարտների նոր կարգավիճակ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ռազմական ակադեմիան ավարտած կուրսանտները կհամարվեն ատեստավորված։ Գերազանց ատեստավորման դեպքում նրանց աշխատավարձը կկազմի 621 000–750 000 դրամ՝ ներառյալ բնակարանային և սոցիալական երաշխիքներ, ինչպես նաև արտերկրում վերապատրաստվելու հնարավորություններ։
ԵՄ աջակցություն Հայաստանին
ԵՄ խորհուրդը ֆորմալ հաստատել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի ներքո Հայաստանին աջակցության երկրորդ փաթեթի տրամադրումը։ Հայաստանը երկրորդ անգամ է ստանում այս աջակցությունը․ առաջին փաթեթը՝ 10 մլն եվրո, տրամադրվել էր 2024 թվականի հուլիսին։
Մոսկվայում ռեկորդային ձյուն
Այս տարվա հունվարը Մոսկվայում վերջին 200 տարվա ընթացքում ամենաձյունառատն է։ Ձյան շերտի բարձրությունը հասել է 58 սանտիմետրի։
Լավրովը մերժել է հրադադարի առաջարկը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու առաջարկած հրադադարը անընդունելի է Ռուսաստանի համար։ Նրա խոսքով՝ նախորդ հրադադարները օգտագործվել են Ուկրաինային նոր զենք մատակարարելու նպատակով։
Միջերկրական ցիկլոն՝ Հայաստանում
Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ՝ Միջերկրական ծովի շրջանից եկող ցիկլոնը կմոտենա Հայաստանին և երկրում կպահպանվի մինչև փետրվարի 4-ը։ Սպասվում են տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով, իսկ օդի ջերմաստիճանը կբարձրանա մոտ 7–8 աստիճանով։
Շաթդաունից խուսափելու համաձայնություն ԱՄՆ-ում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնության են եկել մինչև սեպտեմբեր ֆինանսավորել դաշնային գործակալությունների մեծ մասը՝ խուսափելով կառավարության շաթդաունից։
Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ–ԵԱՏՄ հարցում
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիսլավ Մասլեննիկովը նշել է, որ Հայաստանի արագացված մերձեցումը ԵՄ-ի հետ կարող է բացասաբար ազդել ԵԱՏՄ շրջանակում հարաբերությունների վրա։ Նա ընդգծել է, որ միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին հնարավոր չէ, սակայն Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան որոշումը։
Նիպահ վիրուսի ռիսկը Հայաստանում
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ Հայաստանում Նիպահ վիրուսով հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկը ցածր է։ Վարակից խուսափելու համար խորհուրդ է տրվում պահպանել անձնական հիգիենան, սննդի անվտանգության կանոնները և խուսափել հիվանդների հետ սերտ շփումից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/16 20:00
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/16 19:19
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19 -
Ինչպես ինտեգրվել նոր աշխատանքային միջավայրին․ օգտակար խորհուրդներ
2026/04/16/ 18:17 -
Կառավարման խորհուրդներ՝ թիմում դրական փոփոխություններ տեսնելու համար
2026/04/16/ 17:42 -
2026թ.-ի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․13 մլրդ դոլար է
2026/04/16/ 17:38 -
Քաղցկեղների թվաքանակի նվազում է արձանագրվել
2026/04/16/ 16:49 -
Օման մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայական
2026/04/16/ 16:46 -
Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ
2026/04/16/ 16:42 -
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
2026/04/16/ 16:27 -
Անցած տարի վարորդական իրավունքից զրկվել է ավելի քան 5 հազար մարդ․ որոնք են հիմնական պատճառները
2026/04/16/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․