Հունվարի 29-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
ԵՄ անդամ 27 երկրները հավանություն են տվել Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը
Եվրամիության անդամ 27 երկրները միաձայն հավանություն են տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։ Հայաստանը հայտը ներկայացրել էր դեռ 2025 թվականին, սակայն գործընթացը ժամանակավորապես արգելափակվել էր Հունգարիայի կողմից։ Հետագա բանակցություններից հետո Բուդապեշտը փոխել է իր դիրքորոշումը, ինչի արդյունքում որոշումը ստացել է ամբողջական աջակցություն։
2025-ին ընդերքօգտագործման ոլորտում արձանագրվել է 207 իրավախախտում
2025 թվականին ընդերքօգտագործման ոլորտում արձանագրվել է 207 իրավախախտում, որոնց հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 2.04 միլիարդ դրամ։ Քննչական կոմիտեում հարուցված վարույթների շրջանակում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 460.4 միլիոն դրամ։
Կառավարությունը գնահատում է ՀԷՑ-ի շուկայական արժեքը՝ հնարավոր պետականացման նպատակով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրականացվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուկայական արժեքի գնահատում։ Եթե արդյունքները ցույց տան, որ արժեքը հասանելի է պետական բյուջեի համար, հնարավոր է ընկերության ամբողջական պետականացում։
ՄԻՊ-ը գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությունը սահմանել է որպես տարվա առաջնահերթություն
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ տարվա առաջնահերթություններից է գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության նոր և արդյունավետ մեխանիզմների զարգացումը։ Բողոքների մեծ մասը վերաբերում է քրեական վարույթների ընթացքում տարածքների երկարատև կապարակնքմանն ու գործարար գործունեության համար կարևոր տեխնիկայի չվերադարձմանը։
Իրանից ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպումների ժամանակ հաճախ ներկայացվում են թերի փաստաթղթեր
ՊԵԿ-ը հայտնում է, որ Իրանից Հայաստան ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպումների ընթացքում հաճախ ներկայացվում են թերի փաստաթղթեր։ Հիշեցվում է նաև, որ իրանական բեռնատարները ՀՀ մուտք գործելիս պարտավոր են վճարել ճանապարհային և բնապահպանական հարկեր։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Գլոբալ տնտեսությունը աճում է անորոշության և բարձր ռիսկերի պայմաններում․ ԱՄՀ
Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել բարձր անորոշության, բարձր տոկոսադրույքների և աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։ Առավել խոցելի են զարգացող տնտեսությունները, որոնց վրա ազդեցությունն առավել ուժեղ է։
2025-2028 թվականներին ԱՄՆ-ում ծնված յուրաքանչյուր երեխայի համար կբացվի ներդրումային հաշիվ
Դոնալդ Թրամփը ներկայացրել է «Trump Family Investment Account» ծրագիրը, որի շրջանակում 2025-2028 թվականներին ծնված յուրաքանչյուր երեխայի համար կբացվի ներդրումային հաշիվ՝ 1,000 դոլար մեկնարկային գումարով։ Ծրագիրը կներառի շուրջ 25 միլիոն ընտանիք։
ԵՄ-ն որոշել է ԱՄՆ հեղուկացված բնական գազի այլընտրանքներ փնտրել
Գրենլանդիայի շուրջ զարգացումներից հետո ԵՄ-ն սկսել է ԱՄՆ-ից LNG ներմուծման այլընտրանքների որոնումը։ Քննարկվում են էներգետիկ համագործակցության խորացման հնարավորությունները Կանադայի, Կատարի և Ալժիրի հետ, ինչպես նաև միջուկային վառելիքի մատակարարումները։
2025-ի 4-րդ եռամսյակում Tesla-ի զուտ շահույթը կտրուկ նվազել է
2025 թվականի չորրորդ եռամսյակում Tesla-ի հասույթը նվազել է 3%-ով, իսկ զուտ շահույթը՝ ավելի քան 2.5 անգամ։ Ընկերության եկամուտը կազմել է 24.9 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25.7 մլրդ դոլարի դիմաց։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Հունվարի 29-ի բիզնես լուրերը
2026/01/29/ 22:00 -
Հունվարի 29-ի կարևոր լուրերը
2026/01/29/ 19:19 -
Քննարկվել է Հայաստան–Բուլղարիա տնտեսական համագործակցության ընդլայնումը
2026/01/29/ 17:42 -
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Հայաստանում ճանապարհային անվտանգության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին
2026/01/29/ 17:39 -
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
2026/01/29/ 17:15 -
Չինաստանում մահապատժի է ենթարկվել 11 անձ՝ Մյանմայում առցանց խաբեության կենտրոններ ղեկավարելու համար
2026/01/29/ 16:05 -
ՄԻՊ-ը գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության հարցը սահմանել է որպես տարվա առաջնահերթություն
2026/01/29/ 15:49 -
ՊԵԿ-ը կոչ է անում Ագարակի անցման կետում արագացնել մաքսային ձևակերպումները
2026/01/29/ 15:46 -
Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել
2026/01/29/ 15:42 -
Կառավարությունը գնահատում է ՀԷՑ-ի շուկայական արժեքը՝ հնարավոր պետականացման նպատակով
2026/01/29/ 15:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 29, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 28, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 28, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 27, 2026 Թ․