Հունվարի 27-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Երբ մեծ գումարները երկրի սահմաններից դուրս են, վտանգվա՞ծ են պետական շահերը․ էկոնոմիկայի նախարարի անդրադարձը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է կապիտալի տեղակայմանն ու դրա հնարավոր ազդեցությանը քաղաքական որոշումների վրա։ Նրա խոսքով՝ խոշոր կապիտալի զգալի մասի տեղակայումը այլ երկրներում կարող է ձևավորել շահերի կենտրոն, որը գտնվում է տվյալ պետությունից դուրս և ազդել պետական շահերի հետ առնչվող քաղաքական գործընթացների վրա։
2025 թվականին Հայաստանի արտաքին պարտքը գրանցել է ռեկորդային աճ
2025 թվականին Հայաստանի արտաքին պարտքը գրանցել է ռեկորդային աճ։ Միայն երրորդ եռամսյակում արձանագրվել է մոտ 6,903 միլիարդ դրամ ցուցանիշ, ինչը նշանակում է շուրջ 10% տարեկան աճ։ Մասնագետների գնահատմամբ՝ կարճաժամկետում սա կարող է ապահովել ծախսերի կայունություն, սակայն երկարաժամկետում մեծացնում է մակրոտնտեսական ռիսկերը։
2025թ. նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1,958,869 մլն դրամ
Կանխիկ դրամի ծավալն աճել է 17.2%-ով՝ կազմելով 1,080,927 մլն դրամ։ Դրամով թղթակցային հաշիվները նվազել են 13.5%-ով, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվները աճել են 34.4%-ով։ Տվյալները ներկայացրել է Վիճակագրական կոմիտեն։
2025թ.-ի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում գրանցված է 810,052 աշխատակից
Հայաստանում գործող 65,357 կազմակերպություններում գրանցվել է 810,052 աշխատակից։ Նրանց միջին ամսական աշխատավարձը կազմել է 293,729 դրամ։
Հայաստանի պետական բյուջեում կլիմայի փոփոխությանն առնչվող ծախսերը կազմել են 3.4%
Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ ցուցանիշը չի ներառում միջազգային ծրագրերը, ինչի արդյունքում իրական ներդրումը կլիմայի օրակարգում ավելի բարձր է։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Թրամփը հայտարարել է հարավկորեական ապրանքների մաքսատուրքերի բարձրացման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացման մասին՝ 15%-ից մինչև 25%։ Պատճառը Վաշինգտոնի հետ առևտրային համաձայնագրի պարտավորությունների չկատարումն է։
ԵՄ–Հնդկաստան առևտրային համաձայնագիրը կվերացնի մինչև 4 մլրդ եվրոյի մաքսատուրքեր
ԵՄ-ն և Հնդկաստանը ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում ԵՄ-ից Հնդկաստան արտահանվող ապրանքների շուրջ 96.6%-ի մաքսատուրքերը կկրճատվեն կամ կվերացվեն։ Սա կարող է կրկնապատկել արտահանման ծավալները։
ԵՄ խորհուրդը հաստատել է ռուսական գազի ներմուծման արգելքը
ԵՄ-ը կդադարեցնի ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը մինչև 2026թ. վերջը, իսկ խողովակաշարային գազինը՝ մինչև 2027թ. սեպտեմբերի 30-ը։ Որոշ դեպքերում հնարավոր է ժամկետի երկարաձգում։
Համաշխարհային առևտուրը վերջին 80 տարիների ամենալուրջ ցնցումներին է ենթարկվում․ ԱՀԿ
Առևտրի համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանումը և երկրների պատասխան քայլերը հանգեցրել են համաշխարհային առևտրի լուրջ ցնցումների։ Այնուամենայնիվ, ԱՀԿ-ն նշում է, որ համակարգը շարունակում է մնալ դիմացկուն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 20:20
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
Ինչէ կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր