Հունվարի 23-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները շարունակվում են նվազել․ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ բենզինի և դիզվառելիքի գները շարունակում են նվազման միտումը։ Դեկտեմբերի սկզբին բենզինի մեկ լիտրը վաճառվել է շուրջ 510 դրամով, իսկ ներկայում՝ մոտ 430 դրամով։ Դիզվառելիքի գինը նույն ժամանակահատվածում նվազել է 480 դրամից մինչև 410 դրամ։
2018-ից ի վեր մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել 310 ընկերություն․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականի մայիսի 8-ից մինչ օրս մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրամադրվել 310 ընկերությունների։ Նրա խոսքով՝ համակարգը գործում է նույն պայմաններով բոլոր ընկերությունների համար և նպատակ ունի տնտեսական աջակցություն ապահովել։
2025թ․-ի նոյեմբերին վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 870.6 մլրդ դրամ
2025 թվականի նոյեմբերի դրությամբ վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 870,6 մլրդ դրամ։ Պարտավորությունները կազմել են 416,3 մլրդ դրամ, իսկ հաշվեկշռային ընդհանուր կապիտալը՝ 454,4 մլրդ դրամ։
2025-ի դեկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 822 662
ՊԵԿ-ի տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 44 568-ով կամ 5.7%-ով։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար–նոյեմբերին կազմել է 18.9 մլրդ դոլար
2025 թվականի հունվար–նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 18.9 մլրդ դոլար։ Արտահանումը նվազել է 40.6%-ով, ներմուծումը՝ 27.4%-ով։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
ԱՄՆ-ը ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը
Միացյալ Նահանգները պաշտոնապես ավարտել է ԱՀԿ-ից դուրս գալու գործընթացը և չի մարել կազմակերպությանը ունեցած շուրջ 260 մլն դոլարի պարտավորությունը։
Վրաստանի վարչապետը հայտարարել է Միջին միջանցքով բեռնափոխադրումների բազմակի աճի մասին
Վերջին հինգ տարիներին Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը աճել է մոտ 7 անգամ։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ ներդրումներ են իրականացվել ճանապարհային և լոգիստիկ ենթակառուցվածքներում։
ԱՄՆ-ը պետք է իրավունք ունենա Գրենլանդիայի բնական պաշարների նկատմամբ․ Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի խոսքով՝ Գրենլանդիայի անվտանգությունն ապահովում են ԱՄՆ ռազմական ուժերը, ինչի արդյունքում Միացյալ Նահանգները պետք է իրավունք ունենա կղզու բնական պաշարների նկատմամբ։
TikTok-ը ավարտին է հասցրել ԱՄՆ-ում համատեղ ձեռնարկություն ստեղծելու գործարքը
TikTok-ը ավարտել է ԱՄՆ-ում մեծամասամբ ամերիկյան սեփականությամբ համատեղ ձեռնարկության ստեղծումը՝ ամերիկացի օգտատերերի տվյալների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/02 22:00
Մարտի 2-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/02 19:19
Մարտի 2-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 2-ի բիզնես լուրերը
2026/03/02/ 22:00 -
Մարտի 2-ի կարևոր լուրերը
2026/03/02/ 19:19 -
Քո Crypto հաշիվը՝ արդեն EvocaTOUCH-ում
2026/03/02/ 18:40 -
Մեղրիին է վերադարձվել 3.15 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք
2026/03/02/ 18:09 -
Աբու Դաբիի եռակողմ հանդիպումը չի չեղարկվում. Զելենսկի
2026/03/02/ 18:07 -
Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է որոշում Իրանի դեմ ռшզմական գործողությունը դադարեցնելու պայմանները. Հեգսեթ
2026/03/02/ 18:06 -
Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում
2026/03/02/ 18:03 -
Թիմում վստահության մթնոլորտ ստեղծելու 7 արդյունավետ տարբերակ
2026/03/02/ 17:39 -
«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը
2026/03/02/ 17:15 -
Ձեռք կբերվի մետրոյի 48 նոր վագոն
2026/03/02/ 17:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ
AI NEWS | Ռոբոտները արդեն աշխատում են․ ի՞նչ է փոխվում շուկայում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 1, 2026 Թ.