Հունվարի 22-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ» ՀԻՄՆԱԴԻՐ ԱՆԴԱՄ
Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն։
ԱՄՆ–ՈՒԿՐԱԻՆԱ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԱՎՈՍՈՒՄ
Դավոսում հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի, ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների և Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի միջև։ Քննարկվել են տնտեսական զարգացումը, պատերազմից հետո վերականգնումը և անվտանգության երաշխիքները։ Ումերովը հայտնել է, որ գործընկերներին ներկայացվել են ռուսական գնդակոծումների հետևանքները, մասնավորապես Կիևում, որտեղ միլիոնավոր մարդիկ մնացել են առանց լույսի և ջերմության։
ԴԱՆԻԱՅԻ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ՝ ԳՐԵՆԼԱՆԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լեկե Ռասմուսենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռևս սպառնալիք է ներկայացնում Գրենլանդիայի համար։ Նրա խոսքով՝ Թրամփի հայտարարությունները ռազմական ուժ չկիրառելու մասին բավարար չեն, քանի որ ԱՄՆ նախագահը շարունակում է ձգտել կղզին ձեռք բերել։
ՊՈՒՏԻՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԵՆԼԱՆԴԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Գրենլանդիայի հարցը Ռուսաստանին չի վերաբերում։ Նա հայտարարել է, որ Դանիան պատմականորեն Գրենլանդիային վերաբերվել է որպես գաղութի և հիշեցրել է Ալյասկայի գնման օրինակը։
ԵՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին և մարդասիրական ականազերծման ջանքերին։
ԱՊՕՐԻՆԻ ԱԼԿՈՀՈԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ
Արագածոտնի մարզային քննչական վարչությունը բացահայտել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն․ Ա.Ա.-ն զբաղվել է շշալցված կեղծ օղիների ձեռքբերմամբ և իրացմամբ։ Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 6 մլն դրամ վնասը։
ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՆԴԻՐ
Առնո Բաբաջանյանի որդին՝ Արա Բաբաջանյանը, հայտնել է, որ համացանցում Մուսլիմ Մագոմաևի «Սատանայի անիվը» երգը ներկայացվում է սխալ հեղինակային տվյալներով։ Երաժշտության հեղինակը Առնո Բաբաջանյանն է, տեքստինը՝ Եվգենի Եվտուշենկոն։ Այսօր նշվում է մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 105-ամյակը։
ԹՐԱՄՓԸ՝ ԵՄ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է փետրվարի 1-ից ԵՄ այն երկրների համար նախատեսված մաքսատուրքերը, որոնք աջակցում են Գրենլանդիային։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ձեռք է բերվել ապագա համաձայնագրի շրջանակ։
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ
Վարորդական իրավունքի քննությունների թափանցիկությունն ապահովելու նպատակով քննական ավտոմեքենաները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով, որոնք վերահսկում են ինչպես սրահը, այնպես էլ արտաքին միջավայրը։
ԱՆՕԴԱՉՈՒ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ
Կրասնոդարի երկրամասի Թաման նավահանգստի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս ութը վիրավորվել են։ Տեղեկությունը հայտնել է տարածաշրջանային արտակարգ իրավիճակների շտաբը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/02 22:00
Մարտի 2-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/02 19:19
Մարտի 2-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 2-ի բիզնես լուրերը
2026/03/02/ 22:00 -
Մարտի 2-ի կարևոր լուրերը
2026/03/02/ 19:19 -
Քո Crypto հաշիվը՝ արդեն EvocaTOUCH-ում
2026/03/02/ 18:40 -
Մեղրիին է վերադարձվել 3.15 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք
2026/03/02/ 18:09 -
Աբու Դաբիի եռակողմ հանդիպումը չի չեղարկվում. Զելենսկի
2026/03/02/ 18:07 -
Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է որոշում Իրանի դեմ ռшզմական գործողությունը դադարեցնելու պայմանները. Հեգսեթ
2026/03/02/ 18:06 -
Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում
2026/03/02/ 18:03 -
Թիմում վստահության մթնոլորտ ստեղծելու 7 արդյունավետ տարբերակ
2026/03/02/ 17:39 -
«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը
2026/03/02/ 17:15 -
Ձեռք կբերվի մետրոյի 48 նոր վագոն
2026/03/02/ 17:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ
AI NEWS | Ռոբոտները արդեն աշխատում են․ ի՞նչ է փոխվում շուկայում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 1, 2026 Թ.