ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
ՀԴՄ կիրառման կանոնների խախտումներ, վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ ՊԵԿ-ն ամփոփում է դեկտեմբերը
2025 թվականի դեկտեմբերի ընթացքում Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ արձանագրվել են 509 հարկ վճարողի մոտ։ Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 197 մլն դրամ։ Վարձու աշխատողների չձևակերպման դեպքեր արձանագրվել են 72 հարկ վճարողի մոտ, տուգանքների ընդհանուր չափը՝ 74 մլն դրամ։ Տվյալները փոխանցել են ՊԵԿ-ից։
Կիբերոստիկանությունը զգուշացնում է․ Հայաստանում կրկին տարածվում է WhatsApp հաշիվների զանգվածային գողությունը
Վերջին օրերին Հայաստանում կրկին նկատվում է WhatsApp օգտահաշիվների զանգվածային գողություն, որի դեպքում հանցագործներին անհրաժեշտ չէ, որ օգտատերը սեղմի կասկածելի հղման կամ փոխանցի SMS կոդը։ Կիբերոստիկանությունը հորդորում է միացնել երկփուլանի անվտանգությունը։
Հայաստանում կփոխվի կրթաթոշակների տրամադրման համակարգը
Կրթաթոշակների նոր համակարգում շեշտը կդրվի առաջադիմության և թիրախային աջակցության վրա։ Պետական կրթաթոշակների տեսակները, տրամադրման չափանիշները և թիրախային խմբերը կսահմանվեն կառավարության որոշմամբ։
2025 թվականին Հայաստանից Վրաստան կատարվել է գրեթե 1 միլիոն այց
2025 թվականին Հայաստանից Վրաստան կատարվել է գրեթե 1 միլիոն այց։ Այս ցուցանիշով Հայաստանը Վրաստան այցելությունների թվով ընդգրկվել է առաջատար երկրների եռյակում։
Քաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել
Ապրիլի 15-ից հետո քաղաքացիները կարող են ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները անվճար փոխանակել բանկերում և Կենտրոնական բանկում։ Շրջանառության մեջ գտնվող թղթադրամների մեծ մասը արդեն երրորդ սերնդի է։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը մեկ տարում աճել է 2.5 տրիլիոն դոլարով
Վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը աճել է 2.5 տրիլիոն դոլարով՝ հասնելով 18.3 տրիլիոն դոլարի։ Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, չորս վայրկյանում վաստակում է այնքան, որքան համաշխարհային միջին տարեկան եկամուտն է։
Թրամփը խոստացել է 200% մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինու և շամպայնի նկատմամբ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է 200 տոկոս մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինու և շամպայնի նկատմամբ՝ Ֆրանսիայի քաղաքական դիրքորոշման ֆոնին։
Բրիտանական ընկերությունները դեկտեմբերին ռեկորդային տեմպերով կրճատել են աշխատատեղերը
Մեծ Բրիտանիայում դեկտեմբերին աշխատատեղերի թիվը նվազել է 43 հազարով՝ գրանցելով ամենաարագ կրճատումը 2020 թվականից ի վեր։
2025 թվականը համաշխարհային զբոսաշրջության պատմության մեջ լավագույն տարին է եղել
2025 թվականին համաշխարհային զբոսաշրջության ներդրումները կազմել են շուրջ 10 տրիլիոն եվրո՝ համաշխարհային տնտեսության 10.3%-ը։ Տարվա ընթացքում ավելի քան 1.5 միլիարդ մարդ ճանապարհորդել է արտերկիր։

