ԵՐԵՎԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
• Վերջին օրերի առատ ձյան և անբարենպաստ եղանակի հետևանքով Երևանի մի շարք փողոցներում առաջացել են ասֆալտբետոնե ծածկի փոսեր։
• Գիշերային ժամերին իրականացվել են տեղային վերանորոգման աշխատանքներ, որոնք կշարունակվեն նաև այսօր։
• Եղանակի բարելավումից հետո կմեկնարկեն փոսային նորոգման հիմնական աշխատանքները։
ՏՈԿԻՈՅԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՎԹԱՐ
• Խոշոր վթարի հետևանքով կաթվածահար է եղել Տոկիոյի հիմնական երկաթուղային գծերի աշխատանքը։
• Խափանման պատճառը երկաթուղային գծերին մոտ գտնվող էլեկտրական սարքավորումներում բռնկված հրդեհն է։
• Միլիոնավոր ուղևորներ օգտվել են այլընտրանքային փոխադրամիջոցներից կամ աշխատել հեռավար։
ՆՈԲԵԼՅԱՆ ՄԵԴԱԼ՝ ԹՐԱՄՓԻՆ
• Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը Սպիտակ տանը հանձնել է Դոնալդ Թրամփին։
• ԱՄՆ նախագահը այն որակել է որպես հարգանքի նշան և նշել, որ իր համար մեծ պատիվ է եղել հանդիպումը։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐ
• Մոսկվայից եկող սպառնալիքների ֆոնին Մեծ Բրիտանիան նախատեսում է բարձրացնել պահեստազորի զորահավաքի տարիքային սահմանը։
• Նախատեսվում է այն բարձրացնել 55-ից մինչև 65 տարեկան։
ՀՐԴԵՀ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
• Սիկտիվկար քաղաքում ՆԳՆ ուսումնական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վիրավորվել է 12 մարդ։
• Մոտ 200 մարդ տարհանվել է, հարուցվել է քրեական գործ անփութության հոդվածով։
ԲԱՆԱԿԻ ՆՈՐ ՀԱՄԱԶԳԵՍՏ
• Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ բանակի նոր համազգեստը։
• Համազգեստը բնութագրվել է որպես գեղեցիկ, գործառնական, հարմարավետ և բազմասեզոնային։
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ
• Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատարան է դիմել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ։
• Հայցը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում։
ԻՐԱՆԻ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԴՐԵՐ
• Համացանցում տարածվել են Թեհրանի դիահերձարաններից շոկային տեսանյութեր։
• BBC-ն հաստատել է դրանց իսկությունը, սակայն չի հրապարակել ծայրահեղ դաժան կադրերի պատճառով։
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՆՈՐ ՕՐԵՆՔ
• ԱԺ հանձնաժողովը հաստատել է անհայտ կորած անձանց վերաբերյալ նոր օրենքի նախագիծը։
• Կկստեղծվի միասնական ռեեստր, լիազոր մարմինը կլինի ԱԱԾ-ն։
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎ ԱԶԱՏՈՒՄ
• 87 քաղաքացի վճարել է 17 մլն դրամ և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։
• Ավելի քան 1300 քաղաքացի գտնվում է հետախուզման մեջ։
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾ
• Զինծառայողի մահվան գործով մեկ անձ ձերբակալվել է։
• Նրան մեղադրանք է առաջադրվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։
ԻՐԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄՆԵՐ
• Իրանում զանգվածային անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է մոտ 3000 մարդ։
• Զոհերի ստույգ թիվը դեռ հայտնի չէ, միջազգային ԶԼՄ-ները խոսել են հազարավոր զոհերի մասին։

