Հունվարի 15-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՈՉԸ ԻՐԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Լեհաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում ռազմական միջամտության դիմել Իրանի նկատմամբ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում ցուցարարներին հորդորել էր շարունակել բողոքի ակցիաները՝ նշելով, որ օգնությունը ճանապարհին է։
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԻՐԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ
Սաուդյան Արաբիան երաշխավորել է Իրանին, որ իր տարածքն ու օդային տարածքը չեն օգտագործվի Թեհրանի դեմ ռազմական հարվածների համար և որ Էր-Ռիադը չի մասնակցի որևէ ռազմական գործողության։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիան, Օմանը և Կատարը կոչ են արել ԱՄՆ-ին չհարվածել Իրանին, իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանից ԱՄՆ քաղաքացիների և դաշնակիցների անհապաղ հեռացման մասին։
ԱԶԱՏԱՐՁԱԿՎԱԾ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ
Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Նորք–Մարաշ սրտաբանական բժշկական կենտրոնում։ Նրան այցելել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը հայտնել է, որ մյուս երեք ազատ արձակված գերիների առողջական վիճակը բավարար է, սակայն չի հայտնել նրանց գտնվելու վայրերը։ Հիշեցնենք, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը նախօրեին Հակարիի կամրջով հանձնվել էին հայկական կողմին։
ՆԳՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԶԱՆԳԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
Ներքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ից գործարկում է Միասնական զանգերի կենտրոնը։ 112 համարով քաղաքացիները մեկ զանգով կկարողանան կապ հաստատել ոստիկանության և փրկարար ծառայության հետ՝ ապահովելով ավելի արագ և համակարգված արձագանք։
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ֆրանսիան հայտարարել է Դանիայի կողմից Գրենլանդիայում կազմակերպված ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ «Արկտիկական դիմացկունություն» գործողության շրջանակում առաջին ֆրանսիական ստորաբաժանումներն արդեն ուղարկվել են։
ՆԳՆ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ՆԳՆ-ն հայտարարել է, որ խաղաղ հավաքների սպասարկումն իրականացվում է օրենքի սահմաններում։ Սա արձագանք է Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությանը, որով վերջինս քննադատել էր դեսպանատան դիմաց բողոքի ակցիաների թույլատրումը։ Նախարարությունից նշել են, որ ապահովվել է ինչպես ցուցարարների, այնպես էլ դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունը։
ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՐՔՈՒՄԸ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է ցուցարարներին մահապատժի ենթարկելու մասին լուրերը՝ դրանք որակելով ապատեղեկատվական արշավ։ Նրա խոսքով՝ Իրանում ներկայումս բողոքի ցույցեր չկան, և երկրում իրավիճակը վերահսկվում է։
ՌԵԶԱ ՓԱՀԼԱՎԻԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԻՐԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ
Իրանի նախկին շահի որդի Ռեզա Փահլավին հայտարարել է, որ իշխանափոխության դեպքում Իրանը կդադարեցնի ռազմական միջուկային ծրագիրը, կճանաչի Իսրայելը և կկարգավորի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Նրա խոսքով՝ ազատ Իրանը կդառնա տարածաշրջանում կայունացնող ուժ և պատասխանատու գործընկեր։
ԱՄՆ ՎԻԶԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրների քաղաքացիների համար, ներառյալ Հայաստանի։ Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն հունվարի 21-ից և կվերաբերեն միայն մշտական բնակության վիզաներին։ Զբոսաշրջային և ուսումնական վիզաների տրամադրումը կշարունակվի առանց ընդհատման։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/13 22:00
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/13 19:19
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 14-ի կարևոր լուրերը
2026/02/14/ 19:19 -
Ով պետք է վճարի հաշիվը առաջին ժամադրության ընթացքում․ վալենտինյան խորհուրդներ
2026/02/14/ 15:57 -
Մանկական ուռուցքաբանությունը Հայաստանում. երեխաների հույսի և հաղթանակների համար | MedTime 12
2026/02/14/ 12:12 -
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
2026/02/13/ 22:00 -
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
2026/02/13/ 19:19 -
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը հասանելի են երկրորդային շուկայում
2026/02/13/ 18:43 -
ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
2026/02/13/ 17:09 -
Արգելվել է օտարերկրյա ռադիոյի եւ հեռուստաալիքների կոնտենտը՝ ներքաղաքական կյանքին միջամտության առումով
2026/02/13/ 15:31 -
2025-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրը հարկային պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ. ՊԵԿ
2026/02/13/ 15:25 -
Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի
2026/02/13/ 15:21
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում