Հունվարի 14-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տարածաշրջանում կայունության ձևավորումն արդեն ճանապարհ է բացում խոշոր ներդրումների և ֆինանսական հոսքերի համար։ Վարչապետը, կարևորելով TRIPP նախագիծը, ընդգծել է, որ այս գործընթացները կանաչ լույս են վառում մեծ կապիտալի ներհոսքի համար, ինչը Հայաստանի համար ստեղծում է դրական տնտեսական հեռանկարներ։
640 միլիոն դրամ՝ Փրկարար ծառայության նոր մեքենաների համար
Պետական բյուջեից շուրջ 640 միլիոն դրամ է հատկացվել Փրկարար ծառայությանը՝ նոր հրշեջ-փրկարարական և արագ արձագանքման մեքենաների ձեռքբերման նպատակով։ 2025 թվականին ծառայությունը ստացել է 18 նոր մեքենա, որոնք արդեն բաշխվել են տարածքային ստորաբաժանումներին։
2025թ. հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ՀԴՄ-ի կիրառման խախտումների համար առաջադրվել է 60.8 մլն դրամ տուգանք
ՊԵԿ-ի հսկողական աշխատանքների արդյունքում խոշոր հարկ վճարողների մոտ հայտնաբերվել է 31 չգրանցված աշխատող 6 կազմակերպությունում և արձանագրվել են ՀԴՄ-ի կիրառման խախտումներ 13 կազմակերպությունում, ինչի համար առաջադրվել է ընդհանուր առմամբ շուրջ 60.8 մլն դրամ տուգանք։
Հայաստանն ու Իրանը տարանցիկ փոխադրումների ոլորտում համագործակցության լուրջ ներուժ ունեն․ ՀՀ-ում Իրանի դեսպան
ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին նշել է, որ Հայաստանը և Իրանը մեծ ներուժ ունեն տարանցիկ փոխադրումների, ենթակառուցվածքների, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար՝ ընդգծելով երկաթուղային կապի և ազատ տնտեսական գոտիների կարևորությունը։
Կառուցապատողները տուգանքներ կվճարեն գնորդներին՝ ուշացումների համար
Պատրաստվում են օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն կառուցապատողները պարտավոր կլինեն տուգանք վճարել գնորդներին, եթե շինարարությունը չավարտեն պայմանագրով սահմանված ժամկետում։ Նախատեսվում է նաև խստացնել շինարարական նախագծերի թափանցիկությունը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
ԱՄԷ-ն և Չինաստանը գլխավորում են այն երկրների ցանկը, որոնց սպառնում են Թրամփի հակաիրանական մաքսատուրքերը
Չինաստանն ու ԱՄԷ-ն, լինելով Իրանի խոշորագույն առևտրային գործընկերներ, հայտնվել են այն երկրների առաջին հորիզոնականներում, որոնց կարող է սպառնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած 25% մաքսատուրքը։
2025-ին տարերային աղետների պատճառով համաշխարհային տնտեսության վնասը կազմել է 224 մլրդ դոլար
2025 թվականին տարերային աղետների հետևանքով համաշխարհային տնտեսության ընդհանուր վնասը կազմել է 224 մլրդ դոլար, ինչը մոտ 40%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Ամենախոշոր վնասը գրանցվել է Կալիֆոռնիայի անտառային հրդեհների հետևանքով։
Ռուսաստանի միջազգային պահուստները մեկ շաբաթում աճել են 11 միլիարդ դոլարով
Ռուսաստանի բանկի տվյալներով՝ դեկտեմբերի 26-ի դրությամբ երկրի միջազգային պահուստները կազմել են 763.9 մլրդ դոլար՝ մեկ շաբաթում աճելով 11.3 մլրդ դոլարով՝ հիմնականում ակտիվների դրական վերագնահատման հաշվին։
Համաշխարհային բանկը բարելավել է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը
Համաշխարհային բանկը բարձրացրել է 2026 թվականի համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը մինչև 2.6%՝ դա պայմանավորելով միջազգային առևտրի ակտիվացմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 20:20
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
Ինչէ կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր