ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է հանրապետությունում օպերատիվ իրավիճակը հունվարի 14–15-ը ընկած ժամանակահատվածում։
Ըստ ոստիկանության տվյալների՝ բացահայտվել է 154 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Բացահայտված հանցագործությունների հիմնական տեսակներն են՝
-
67 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված, կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
19 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
-
15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
11 դեպք՝ խարդախության,
-
5-ական դեպք՝ հոգեկան ներգործության և սառը զենք կրելու,
-
4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ինչպես նաև գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
-
3-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության,
-
2 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության։
Բացի այդ, բացահայտվել են կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերի և թփերի ապօրինի հատման, հարկերի, տուրքերի կամ այլ վճարների չվճարման և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
1 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
1 դեպք՝ ֆիզիկական ներգործության։
Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2 անձ, ինչպես նաև հայտնաբերվել է 1 անհայտ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 8 դեպք։
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է 15 ավտովթար, որոնց հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

