Հունվարի 13-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Ֆինանսների նախարարությունը պարզաբանել է ԱՐՔԱ քարտերով 2% հետվճարի շրջանակում տվյալների պաշտպանության հարցը
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ԱՐՔԱ համակարգով 2% հետվճարի ծրագրի շրջանակում քաղաքացիների գործարքների անձնական կամ բանկային տվյալները պետությանը չեն փոխանցվում։ Նախարարությունը կոչ է արել վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և չտարածել ապատեղեկատվություն։
2025-ի երկրորդ կիսամյակում ՀԷՑ-ի կողմից վճարվել է 8.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի տվյալներով՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակում ընկերությունը վճարել է 8.6 մլրդ դրամ հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 64%-ով։ Աշխատավարձային վճարումները կազմել են 9.5 մլրդ դրամ՝ 8.5% աճով։
2025թ. հունվար-նոյեմբերին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ դրամ
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հունվար-նոյեմբերին պետբյուջեի եկամուտներն աճել են 13.7%-ով՝ կազմելով 2,579 մլրդ դրամ։ Միևնույն ժամանակ ծախսերը կազմել են 2,844 մլրդ դրամ՝ աճելով նույն չափով։
2025 թվականին Հայաստանում բենզինի գինը նվազել է 2.2%-ով, դիզվառելիքինը՝ 4.1%-ով
2025 թվականի դեկտեմբերին բենզինի և դիզելային վառելիքի գները տարեկան կտրվածքով նվազել են համապատասխանաբար 0.8% և 0.9%-ով։ Ամսական կտրվածքով գրանցվել է բենզինի 0.1% աճ և դիզելային վառելիքի 0.1% նվազում։
2025թ. դեկտեմբերին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 3.3%
Տարեկան ամենաբարձր գնաճը գրանցվել է սննդամթերքի շուկայում՝ 4.3%։ Միաժամանակ բանջարեղենի գները տարեկան նվազել են 7.5%-ով, սակայն ամսական կտրվածքով աճել՝ 12.5%-ով։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանել Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ
Դոնալդ Թրամփի հայտարարությամբ՝ Իրանի հետ տնտեսական կապեր ունեցող երկրները ԱՄՆ-ի հետ գործարքների դեպքում կենթարկվեն 25% մաքսատուրքի։ Քայլը, ըստ CNN-ի, կարող է առավելապես ազդել Չինաստանի վրա։
ԵՄ-ն մինչև փետրվարի 24-ը կարող է ներկայացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, որը կարող է ներառել արտահանման նոր սահմանափակումներ, նավթային լցանավերի սպասարկման խստացում և պարարտանյութերի ներմուծման կրճատում։
Գերմանիայի գազի պաշարները նվազել են մինչև ռեկորդային նվազագույն մակարդակ
Գերմանիայի ստորգետնյա գազապահեստարանները լցված են ընդամենը 48.3%-ով, ինչը հունվարի սկզբի համար վերջին տարիների ամենացածր ցուցանիշն է և մտահոգություններ է առաջացնում էներգետիկ անվտանգության շուրջ։
2025թ. կիսահաղորդիչների համաշխարհային շուկայի եկամուտը աճել է 21%-ով
2025 թվականին կիսահաղորդիչների շուկայի համաշխարհային եկամուտը հասել է 793.4 մլրդ դոլարի։ Nvidia-ն դարձել է առաջին չիպարտադրողը, որի տարեկան եկամուտը գերազանցել է 100 մլրդ դոլարը, իսկ շուկայի հիմնական աճը պայմանավորված է արհեստական բանականության չիպերով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Իդրամն ամփոփում է 2025 թվականը
2026/01/13/ 22:38 -
Հունվարի 13-ի բիզնես լուրերը
2026/01/13/ 22:00 -
Հունվարի 13-ի կարևոր լուրերը
2026/01/13/ 20:20 -
Կրեատիվ լուծումներ՝ արդյունավետ ու հաճելի աշխատանքային օրվա համար
2026/01/13/ 19:00 -
Էկոնոմիկայի նախարարը գործարարների հետ քննարկել է սահմանների ապաշրջափակման տնտեսական հնարավորությունները
2026/01/13/ 17:08 -
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները
2026/01/13/ 16:27 -
Տեղի է ունեցել 50 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
2026/01/13/ 15:20 -
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
2026/01/13/ 15:06 -
Սննդամթերքը Հայաստանում շարունակում է թանկանալ․ գնաճի հիմնական պատճառն ու տարածքային բաշխումը
2026/01/13/ 13:07 -
Գերմանիայի գազի պաշարները նվազել են մինչև ռեկորդային նվազագույն մակարդակ
2026/01/13/ 13:03
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 12, 2026 թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 12, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 11, 2026 Թ.