Ստամբուլում կրկին արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
Լուրեր |
Վերջին տարիներին նման դիմումները պարբերաբար մերժվում են:
Ստամբուլի իշխանությունները կրկին չեն թույլատրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման անցկացումը։
Agos-ի փոխանցմամբ՝ «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը» դիմել էր նահանգապետարան՝ Քադըքյոյում հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն դիմումը մերժվել է։
Խոսքը վերաբերում էր Սյուրեյյա օպերայի շենքի դիմաց նախատեսված միջոցառմանը, որը պետք է անցկացվեր ապրիլի 24-ին՝ ժամը 19:00-ին։
Կազմակերպիչները նշել են, որ վերջին տարիներին նման դիմումները պարբերաբար մերժվում են, մինչդեռ մինչև համավարակը հիշատակի միջոցառումները անցկացվում էին տարբեր քաղաքներում, հատկապես Ստամբուլում։
Նրանք ընդգծել են, որ հիշատակի հավաքների անցկացումը ժողովրդավարական իրավունք է և կոչ են արել վերանայել որոշումը։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ միջոցառումները նպատակ ունեն հարգանքի տուրք մատուցել 1915 թվականի զոհերի հիշատակին և նպաստել հասարակական հիշողության պահպանմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քննարկվել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման օրակարգերը
2026/04/22/ 14:17 -
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. Ուիթքոֆ
2026/04/22/ 13:22 -
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է դառնալ միջազգային
2026/04/22/ 13:17 -
Պետական և համայնքային գույքի աճուրդները կանցկացվեն միայն առցանց
2026/04/22/ 13:15 -
Իրանը հերքում է հրադադարի երկարաձգման հարցում ԱՄՆ-ին դիմելու մասին տեղեկությունները
2026/04/22/ 13:13 -
Մեկ օրում բացահայտվել է 149 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը Հայաստանում
2026/04/22/ 13:11 -
Հայաստանում մեկնարկում է գարնանային ծառատնկման գործընթացը
2026/04/22/ 13:06 -
Ստամբուլում կրկին արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
2026/04/22/ 13:04 -
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը՝ դիվանագիտական լուծման համար
2026/04/22/ 12:56 -
Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Թբիլիսի (տեսանյութ)
2026/04/22/ 12:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․