Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են 2026-ին ՀՀ-ում անցկացվելիք Մոնդիալ դե Բրյուսել գինու միջազգային մրցույթի հարցերը
Լուրեր |
Օգոստոսի 27-ին կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
ՀԽԳՀ գործադիր տնօրեն, հոգաբարձուների խորհրդի քարտուղար Զարուհի Մուրադյանը ներկայացրել է հիմնադրամի 2025 թ․ առաջին կիսամյակի ծրագրային և ֆինանսական հաշվետվությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Մոնդիալ դե Բրյուսել գինու միջազգային մրցույթի կազմակերպչական հարցերը, բյուջեն։ Մրցույթը Հայաստանում անցկացնելը բացառիկ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու երկրի հազարամյա գինեգործական ժառանգությունը, եզակի տերուարներն ու հազվագյուտ խաղողի սորտերը։
Նախարարն ընդգծել է մրցույթը բարձր որակով կազմակերպելու անհրաժեշտությունն ու դրա կարևորությունը՝ որպես հարթակ հայկական գինեգործությունն ու գինու տուրիզմը համաշխարհային մակարդակով առաջ մղելու համար։
Նախարար Գևորգ Պապոյանը նաև կարևորել է գինու միջազգային ցուցահանդեսների մասնակցության արդյունքների վերլուծությունը, դրանց վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ֆինանսական մասնակցությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․