Իրանում տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի ֆիլմի ցուցադրությունը
Լուրեր |
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Աբբաս Սալեհի Օմիդին:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, ինչպես նաև պատվիրակության այլ անդամներ։
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ջերմ ընդունելության համար, կարևորել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով նաև մշակույթի ոլորտում փոխգործակցության լայն ներուժը։ ԿԳՄՍ նախարարն առանձնահատուկ շեշտել է սեպտեմբերի 6-ին Իրանի Պերսեպոլիս համալիրի տարածքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգի նշանակությունը՝ որպես Հայաստանի և Իրանի մշակութային բարեկամության խորհրդանշական իրադարձություն։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանում Իրանի մշակույթի օրեր և Իրանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը։
Հատուկ ուշադրություն է դարձվել կինոոլորտին, մասնավորապես՝ «Ոսկե ծիրան» և «Ֆաջր» կինոփառատոների միջև հաստատված հաջող համագործակցության շարունակմանը։ Հայկական կողմն առաջարկել է ընդլայնել համատեղ ծրագրերը՝ ներառյալ ֆիլմերի փոխանակում, համատեղ արտադրություններ և թարգմանություններ։ Նշվել է, որ Իրանում տեղի է ունեցել անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ֆիլմի ցուցադրությունը:
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում կինոոլորտի օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ համատեղ կինոարտադրության պարագայում ներդրումների մինչև 40%-ի չափով մասնակի վերադարձի հնարավորությունը, որը փոխհամագործակցության զարգացման հնարավորություն կարող է ապահովել: Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների ոլորտային կառույցների անմիջական և սերտ համագործակցությունը՝ նոր նախաձեռնությունների իրականացման նպատակով:
Նախարարները կարևորել են նաև գրավոր ժառանգության և գրականության ոլորտում համագործակցությունը։ Ընդգծվել է Մատենադարանի և Իրանի գրավոր ժառանգության ուսումնասիրության կենտրոնի արդյունավետ գործակցությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև գրականության փոխադարձ տարածմանը․ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Հայաստանի ազգային գրադարանում առանձնացված է իրանական գրականության նմուշների հավաքածու, իսկ Հայաստանում իրականացվում են իրանական դասական և ժամանակակից ստեղծագործությունների թարգմանություններ։
Հանդիպման ավարտին նախարար Ժաննա Անդրեասյանը Աբբաս Սալեհի Օմիդին հրավիրել է Հայաստան՝ շարունակելու կառուցողական երկխոսությունն ու խթանելու Հայաստանի և Իրանի միջև մշակութային համագործակցությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․