Իրանի պատվիրակությունը դեռ չի մեկնել բանակցությունների. Al Jazeera
Լուրեր |
Իրանի պատվիրակությունը դեռ չի մեկնել բանակցությունների. Al Jazeera
Իրանի պատվիրակությունը, որ պետք է Պակիստան մեկներ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների, Լիբանանում իսրայելական հարձակումների ֆոնին դեռ չի լքել երկիրը. գրում է Al Jazeera-ն։
Թեհրանում գտնվող Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Աբաս Ասլանին հայտարարել է. «Իրանի պատվիրակությունը դեռ չի լքել Թեհրանը, քանի որ իրանական կողմը հայտարարել է, որ քանի դեռ իսրայելական հարձակումները Լիբանանի դեմ շարունակվում են, Իսլամաբադում որևէ բանակցություն չի լինի»։
Նրա խոսքով, «Սա վկայում է այն մասին, որ Լիբանանում հարձակումների շարունակումը անորոշություն է ստեղծել բանակցությունների վերաբերյալ»։
«Բացի այդ, ԱՄՆ-ի կողմից տեղի են ունեցել որոշ փոփոխություններ 10-կետանոց ծրագրի վերաբերյալ, որը նույնիսկ ԱՄՆ նախագահն էր համարում գործունակ շրջանակ»,- ասել է նա՝ հավելելով, որ «վստահության դեֆիցիտը» այժմ լուրջ խնդիր է իրանցիների համար։
«Իրանը վաղուց չի վստահում Միացյալ Նահանգներին, և վերջին քաղաքական փոփոխությունները Թեհրանում արթնացնում են հին վախը՝ Միացյալ Նահանգներին հնարավոր չէ վստահել խոստումները կատարելու հարցում»,- ասել է նա՝ հավելելով,- «Սա նաև կարող է ճնշում գործադրել իրանական պատվիրակության վրա հասարակության կողմից, որը կհամարի, որ Իրանը երկու անգամ հարձակման է ենթարկվել բանակցությունների ընթացքում, ուստի ինչու՞ նորից մտնել երկխոսության Միացյալ Նահանգների հետ»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամը. Գլխավոր դատախազություն
2026/04/10/ 12:03 -
Ապրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան
2026/04/10/ 12:00 -
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը
2026/04/10/ 11:58 -
TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը. ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ
2026/04/10/ 10:18 -
Մարտին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ապրիլի 10-ից
2026/04/10/ 10:16 -
ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է. Ղազախստանը հանձնել է հետախուզվող անձին
2026/04/10/ 10:11 -
Իրանի պատվիրակությունը դեռ չի մեկնել բանակցությունների. Al Jazeera
2026/04/10/ 10:06 -
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը
2026/04/10/ 10:05 -
Հայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունը
2026/04/10/ 10:03 -
Ուկրաինան պատրաստ է աջակցել զատկական hրադադարին․ Զելենսկի
2026/04/10/ 10:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 8, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 6, 2026 Թ․