Իրանը «Թրամփի ուղու» և Հայաստանի ապաշրջափակման առաջին շահառուներից է լինելու. Գևորգ Պապոյան

Իրանը «Թրամփի ուղու» և Հայաստանի ապաշրջափակման առաջին շահառուներից է լինելու. Գևորգ Պապոյան

Հայաստանի Հանրապետությունը, վստահաբար, այնքան անկախ չի եղել իր պատմության ընթացքում, ինչքան հիմա է և հատկապես օգոստոսի 8-ի փաստաթղթից հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մեր բոլոր գործողությունները մենք բացատրել ենք մեր բարեկամ երկրներին, այդ թվում՝ բարեկամ Իրանին, և պետք է ուղիղ ասել, որ բարեկամ Իրանը այդ ճանապարհի և Հայաստանի ապաշրջափակման առաջին շահառուներից է լինելու», - նշել է Պապոյանը

Էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ երբ ապաշրջափակումը տեղի ունենա և «Թրամփի ճանապարհը», ըստ էության, իրագործվի, Իրանը հնարավորություն կունենա նաև երկաթուղային հաղորդակցություն ունենալ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպական միություն:

«Այսինքն՝ այդ առումով ես ուղղակի շատ վստահ եմ և որ Իրանը թիվ մեկ շահառուներից մեկն է լինելու այդ ճանապարհով», - եզրափակել է նա։