ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է փոխանցել իր հարստացված ուրանի պաշարները։ Հայտարարությունը հնչեցվել է Սպիտակ տան բակում լրագրողների հետ զրույցի ընթացքում։
Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է այն նյութերին, որոնք կարող են օգտագործվել միջուկային ծրագրերում։
Թրամփը նշել է նաև, որ կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը, որը կարող է ավարտել երկարատև լարվածությունը։
Միաժամանակ, Իրանի պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն արձագանքել այս հայտարարություններին։
Ներկայացված տեղեկությունը ներկայում հիմնված է միայն ամերիկյան կողմի հայտարարության վրա, և դրա հաստատումը կախված է հետագա պաշտոնական արձագանքներից։

