Իրանը համաձայնել է առաջիկա շաբաթներին ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական թիմին՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները։
Այդ մասին հայտնել է փոխարտգործնախարար Ղարիբաբադին։ ԱԷՄԳ-ն հաստատել է, որ իր ղեկավար Ռաֆայել Գրոսին շարունակում է ակտիվ քննարկումներ վարել բոլոր կողմերի հետ։
Գործակալությունը կարևորում է Իրանում տեսչական աշխատանքների վերսկսումը՝ վերջին ամիսների իսրայելա-ամերիկյան հարվածների ֆոնին։ Թեհրանը պնդում է, որ իր ծրագիրը բացառապես խաղաղ նպատակ ունի։

