Իրանը և ԱԷՄԳ-ն պայմանավորվել են շարունակել միջուկային հարցի շուրջ խորհրդակցությունները
Լուրեր |
Իրանը և ԱԷՄԳ-ն պայմանավորվել են շարունակել միջուկային հարցի շուրջ խորհրդակցությունները :
Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պայմանավորվել են շարունակել իրանական միջուկային հարցի շուրջ խորհրդակցությունները։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել կողմերի փոխգործակցության նոր ձևաչափի քննարկման նպատակով ԱԷՄԳ-ի չտարածման հարցերով փոխտնօրեն Մասիմո Ապարոյի՝ Թեհրան կատարած այցի արդյունքներով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով միջազգային հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբ Աբադիին։
«Հաշվի առնելով հանդիպման ընթացքում անցկացված քննարկումները՝ որոշվել է շարունակել խորհրդակցությունները», - ասել է Ղարիբ Աբադին։
Ավելի վաղ իրանցի բարձրաստիճան աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ ԱԷՄԳ-ի պատվիրակության այցն Իրան պլանային է, բանակցությունների ընթացքում որևէ կոնկրետ որոշում չի կայացվի, և Իրանը դեռևս մեղադրում է գործակալությանը հանրապետության միջուկային օբյեկտների վրա գրոհողներին աջակցելու համար։
Ավելի վաղ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել էր, որ Թեհրանը գործակալության ղեկավարությանն ակնարկել է, որ պատրաստ է վերսկսել տեխնիկական խորհրդակցությունները։ Նա նաև նշել է, որ ԱԷՄԳ-ն պնդում է, որ իր տեսուչները վերադառնան Իրան՝ միջուկային օբյեկտներում աշխատանքը հնարավորինս շուտ շարունակելու համար։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր էր ստորագրել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքը իրագործելու վերաբերյալ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․