Իրանն ու Հայաստանը ապրիլից սկսած 87%-ով նվազեցրել են ապրանքների մաքսատուրքերը․ Իրանի արդյունաբերության նախարար
Լուրեր |
Իրանն ու Հայաստանը ապրիլից սկսած 87%-ով նվազեցրել են ապրանքների մաքսատուրքերը․ Իրանի արդյունաբերության նախարար:
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը, անդրադառնալով այս տարվա ապրիլից Իրանի և Հայաստանի միջև ապրանքների մաքսատուրքերի 87%-ի զրոյացմանը, պատմել է երկու երկրների միջև առևտրի ծավալի մեծացման ծրագրերի մասին՝ նշելով, որ իրենք կփորձեն բարձրացնել առևտրաշրջանառության մակարդակը։
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը, Հայաստանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարի հետ հանդիպումից հետո, ասել է. «Ըստ պայմանավորվածությունների՝ Իրանն ընդունվել է որպես դիտորդ Եվրասիական տնտեսական միությունում և այս ամբողջ ընթացքում ջանքեր են գործադրվել հարևանների հետ առևտրաշրջանառության մակարդակը բարձրացնելու համար։ Դրանցից ամենակարևորը Հայաստանն է, որը համարվում է դարպաս դեպի Եվրասիական միություն։ Այս տարվա ապրիլից պայմանավորվածությունների շրջանակում առևտրային համաձայնագրեր են կնքվել և մենք զրոյացրել ենք երկու երկրների միջև ապրանքների մաքսատուրքերի 87%-ը»։
Հղում անելով Իրանի և Հայաստանի միջև առևտրի աճին՝ նա ավելացրել է. «Իրանն ու Հայաստանը սկսել են առևտուրը այս միության պայմանագրի միջոցով և դա ունեցել է աճող դինամիկա։ Մենք վերլուծում ենք այս պայմանագրի տարբեր ասպեկտները՝ Եվրասիական երկրների հետ առևտրի մակարդակի վերաբերյալ և կփորձենք բարձրացնել առևտրի մակարդակը»։
Աթաբաքը, անդրադառնալով Հայաստանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարի հետ իր պայմանավորվածությանը, ընդգծել է. «Որոշվել է աշխատանքային խումբ ստեղխել, որը բաղկացած կլինի երկու երկրների արդյունաբերության և էկոնոմիկայի փոխնախարարներից, որպեսզի նրանք կարողանան որոշումներ կայացնել մնացած հարցերի վերաբերյալ։ Սա թույլ կտա կարգավորել փոխադարձ հաշվարկները երկու երկրների մաքսատների միջև և մենք փորձում ենք երկու երկրների չափանիշները բերել միասնական մակարդակի, որպեսզի առևտրականները հեշտությամբ կարողանան ապրանքներ փոխանակել»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/11 22:00
Մարտի 11-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/11 19:19
Մարտի 11-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 11-ի բիզնես լուրերը
2026/03/11/ 22:00 -
Մարտի 11-ի կարևոր լուրերը
2026/03/11/ 19:19 -
Աշխատանքի արդյունավետությունը սկսվում է բարձր իմունիտետից․ աշխատանքից հետո վերականգնվելու արդյունավետ միջոցներ
2026/03/11/ 18:48 -
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթները
2026/03/11/ 18:40 -
2026-ի հունվարին ՀՀ-ում կատարվել է անշարժ գույքի 3714 առուվաճառք
2026/03/11/ 18:34 -
Հորմուզի նեղուցի խափանումը կարող է բարձրացնել սննդամթերքի գները աշխարհում
2026/03/11/ 17:52 -
G7-ը աջակցել է նավթի ռազմավարական պահուստների կիրառման գաղափարին
2026/03/11/ 17:41 -
Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա․ Ալիև
2026/03/11/ 17:35 -
ԱՄՆ խոշոր ավիաընկերությունները կարող են լրացուցիչ 11.6 մլրդ դոլար են ծախսել վառելիքի վրա
2026/03/11/ 17:25 -
Իրանում և Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան
2026/03/11/ 17:09
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․