-
Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան՝ 20 միլիարդ 900 միլիոն դրամ արժողությամբ ներդրումային ծրագրով
2025/08/21/ 15:14 -
Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար
2025/08/21/ 15:11 -
Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում բոլոր սմարթֆոնների վրա կտեղադրեն Max մեսենջերը
2025/08/21/ 15:08 -
Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է
2025/08/21/ 15:01 -
Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն արևային կայան են տեղադրել Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում
2025/08/21/ 14:46 -
8-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստը Բրազիլիայում պայմանագիր է կնքել Nike-ի հետ
2025/08/21/ 14:31 -
Փաստաթղթի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Ադրբեջան-Հայաստան հակամարտությանը. Բաքվի շահերը լիովին ապահովված են. Ալիև
2025/08/21/ 14:29 -
Ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չկան․ Պապոյան
2025/08/21/ 14:24 -
Իրանը «Թրամփի ուղու» և Հայաստանի ապաշրջափակման առաջին շահառուներից է լինելու. Գևորգ Պապոյան
2025/08/21/ 13:07 -
ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 3.5 միլիարդ դրամի թաքցված շրջանառություն
2025/08/21/ 13:04
Բաժանորդագրվել

Տեխնիկական վերլուծությունը թվային ակտիվների դարում
Լուրեր |

Հարցազրույց Արսեն Հարությունյանի հետ՝ թրեյդեր և MoneyFest Armenia դպրոցի փորձագետ
Քրիպտոշուկան տարեցտարի հասունանում է։ Եթե առաջ հետաքրքրության կենտրոնում թրենդային թոքեններն ու արագ շահույթն էին, այսօր առաջնային դառնում են համակարգված ռազմավարությունները, վերլուծությունը և շուկայի իմացությունը։ Մենք զրուցեցինք Արսեն Հարությունյանի հետ՝ թրեյդերի, տեխնիկական վերլուծության մասնագետի և MoneyFest Armenia դպրոցի փորձագետի, որպեսզի հասկանանք՝ ինչ հմտություններ են իրականում կարևոր կրիպտո ներդրումների համար և ինչ է սպասվում շուկային առաջիկա տարիներին։
Արսեն, վերջին տարիներին կրիպտոշուկան անցել է բազմաթիվ փուլերով։ Ինչպե՞ս կգնահատեք դրա ներկա վիճակը՝ որպես թրեյդեր և վերլուծաբան։
Այսօր շուկան գտնվում է կոնսոլիդացիայի և վերարժևորման փուլում։ Մենք անցել ենք թռիչքային աճի և մի քանի լուրջ կորեկցիաների միջով։ Հիմա ներդրողները ավելի հաճախ հիմնվում են ոչ թե էմոցիաների, այլ՝ տվյալների վրա։ Սա լավ նորություն է նրանց համար, ովքեր կարողանում են վերլուծել գրաֆիկները, հասկանալ գնի վարքագիծը, կարդալ մետրիկաները։ Շուկան դարձել է ավելի տեխնիկական։ Նրանք, ովքեր աշխատում են տեխնիկական վերլուծության հետ, ունեն մրցակցային առավելություն։
Այսինքն՝ “գրաֆիկների մոգությո՞ւնն” իսկապես գործում է կրիպտոյում։
Սա մոգություն չէ, այլ մաթեմատիկա և ամբոխի հոգեբանություն։ Քրիպտոարժույթները բարձր անկայունություն ունեցող շուկա են, և այստեղ տեխնիկական վերլուծությունն առանձնահատուկ արդյունավետ է։ Իհարկե, տեխնիկական վերլուծությունը 100% երաշխիք չի տալիս, բայց այն տալիս է կառուցվածք, համակարգ։ Իսկ քաոսում առանց համակարգի երկար չես դիմանա։
Դուք դասավանդում եք տեխնիկական վերլուծություն MoneyFest հարթակում։ Որքա՞ն իրատեսական է սովորել թրեյդինգը զրոյից։ Թե՞ դա “ոչ բոլորի համար է”։
Թրեյդինգը մասնագիտություն է, ոչ թե լոտո։ Մենք MoneyFest-ում կառուցում ենք ուսուցումը քայլ առ քայլ՝ հիմնական հասկացություններից մինչև սեփական ռազմավարության ստեղծում։ Ունենք պրակտիկ օրինակներ, կենդանի քննարկումներ, իրական գրաֆիկներ։ Դա պարզապես «վիդեոդասեր» չեն, դա միջավայր է, որտեղ կարելի է սովորել, սխալվել և աճել։ Եվ ամենակարևորը՝ մենք սովորեցնում ենք ոչ թե կռահել, այլ վերլուծել։
Ինչ սխալներ են ամենից հաճախ անում սկսնակները կրիպտոթրեյդինգում։
Երեք հիմնական սխալ.
Առևտուր առանց պլանի։ Մարդիկ շուկա են մտնում էմոցիաներով և չգիտեն՝ երբ դուրս գալ։
Լծակների գերագնահատում։ Ֆյուչերսների հետ աշխատանք առանց ռիսկերի ըմբռնման՝ ուղիղ ճանապարհ դեպի կորուստներ։
Տեխնիկական վերլուծության անտեսում։ Շատերը դեռ հավատում են “չաթի ինսայդներին”՝ գրաֆիկի և տվյալների փոխարեն։
Իմ հիմնական խորհուրդը՝ առաջինը՝ գիտելիք, հետո՝ գործարք։ Ոչ թե հակառակը։
Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի դերը համաշխարհային կրիպտոճանաչվածության մեջ։ Ունե՞նք մենք շանս՝ աչքի ընկնելու։
Ամբողջությամբ ունենք։ Նախ՝ մենք ունենք ուժեղ ՏՏ ոլորտ, ճկուն մտածողություն և աճող հետաքրքրություն ֆինանսական տեխնոլոգիաների հանդեպ։ Երկրորդ՝ մենք կամուրջ ենք Արևմուտքի և Արևելքի միջև և կարող ենք լինել փորձնական հարթակ նորարար լուծումների համար՝ սկսած DeFi-ից և Web3-ից մինչև թվային ակտիվներ։ Բայց դրա համար պետք է զարգացնել ֆինանսական գրագիտությունը։ Սա հենց այն է, ինչով զբաղվում է MoneyFest-ը՝ մենք ստեղծում ենք ներդրումների և տեխնոլոգիաների նկատմամբ գիտակցված մոտեցման մշակույթ։
Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր նոր են սկսում իրենց ճանապարհը կրիպտոներդրումների մեջ։ Հատկապես՝ Հայաստանից։
Նախ՝ մի շտապեք։ Սովորեք հիմքերը։ Անցեք ուսուցում։ Ապահով պահեք ձեր ակտիվները։ Սովորեք տեխնիկական վերլուծություն՝ թեկուզ բազային մակարդակով։ Մի ներդրեք այն գումարները, որոնց կորուստը ձեզ կվախեցնի։ Եվ ամենակարևորը՝ մտածեք բանականությամբ, ոչ թե էմոցիաներով։
Ուշադրություն դարձրեք ուսուցման մեթոդին, որով սկսում եք։ Փորձեք սովորել ոչ միայն վաստակել, այլ՝ հասկանալ, թե ինչ եք անում։ Քրիպտոաշխարհում սա ամենակարևորն է։ Մենք՝ MoneyFest-ում, միշտ պատրաստ ենք ձեզ օգնել:
Քրիպտոն հաջողության մասին չէ, այլ ռազմավարության։ Եվ հենց նման փորձագետները, ինչպիսին Արսեն Հարությունյանն է, ցույց են տալիս՝ այս շուկային կարելի է մոտենալ պրոֆեսիոնալ, համակարգված ձևով։ Սա այն մշակույթն է, որը զարգացնում է MoneyFest Armenia-ն՝ դարձնելով գիտելիքը ոչ միայն հասանելի, այլև կիրառելի։
*գովազդ