Հունվարի 6-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Հայաստանի մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին արձանագրվել է մերկասառույց։ Այդ մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Մասնավորապես, մերկասառույց է դիտվել Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհների որոշ հատվածներում։
Տեղեկացվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են երթևեկության համար։
Ճանապարհաշինարարական կազմակերպությունները իրականացնում են ճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ՝ երթևեկության անվտանգությունը պահպանելու նպատակով։

