«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում է ուժեղացված հերթապահություն։
Հիմնադրամից հայտնում են, որ 24-ժամյա գրաֆիկով շարունակվում են ձնամաքրման, ինչպես նաև ճանապարհների աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքները՝ երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։
Միաժամանակ վարորդներին հորդորում են պահպանել երթևեկության անվտանգության կանոնները՝ հաշվի առնելով հանրապետության տարածքում դիտվող ձյան տեղումները և որոշ ճանապարհահատվածներում առկա բուքը։
«Հարգելի վարորդներ, խնդրում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, վարել դանդաղ, դիմացի մեքենայից պահպանել սովորականից ավելի մեծ հեռավորություն և խուսափել կտրուկ արգելակումներից»,- ասվում է հաղորդագրությունում։

