Երիտասարդների միջազգային օր․ ԱրարատԲանկն ապահովել է 260 երիտասարդի մասնակցությունը վրանային ճամբարի
Լուրեր |
ԱրարատԲանկի աջակցությունը թույլ է տալիս երիտասարդներին ձեռք բերել ֆինանսական գրագիտության արժեքավոր գիտելիքներ անգամ բնության գրկում։
ԱրարատԲանկը միացել է ամբողջ աշխարհում այսօր նշվող Երիտասարդների միջազգային օրվա միջոցառումներին։ Չքնաղ Լոռու Գարգառ գյուղի հարակից տարածքում Բանկի աջակցությամբ, Հայաստանի մարզերից և Երևանից եկած 260 երիտասարդների համար կազմակերպված վրանային ճամբարի միակ նպատակը բարձունքներ հաղթահարելն ու տարբեր հմտությունների տիրապետելը չէ։ ԱրարատԲանկի աջակցությունը թույլ է տալիս երիտասարդներին ձեռք բերել ֆինանսական գրագիտության արժեքավոր գիտելիքներ անգամ բնության գրկում։
Խմբավար Տաթև Հովակիմյանը շուրջ 10 տարի է, ինչ կազմակերպում և ղեկավարում է «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Պատանի փրկարարներ» խմբի ծրագրերը։ Մասնակիցները՝ Երևանի և մարզերի խմբակների սաներն են։ Տարվա ընթացքում անվտանգության վարքականոնների մշակույթին ծանոթանալուց և լավագույն մասնակիցների բացահայտումից հետո իրականացվում են տարբեր բարդության արշավներ և վերելքներ, մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերում վրանային ճամբարների։
Մանկապատանեկան հանրապետական կենտրոնն (ՄՀԿ) արտադպրոցական ոչ ֆորմալ կրթություն է տալիս սաներին, որոնք ծանոթանում են լեռնագնացության հիմունքներին, ստանում առաջին օգնություն ցուցաբերելու, փրկարարական գործի տարրական գիտելիքներ, տեղանքում կողմնորոշվելու հմտություններ։
«Պատերազմի ժամանակ ունեցել ենք երեխաներ, որոնք ոչ միայն իրենց, այլև ջոկատը փրկել են տեղանքում կողմնորոշվելու շնորհիվ։ Ես միշտ նշում եմ, որ երեխաներն այստեղ մի դպրոց են անցնում, որը ոչ մի այլ տեղ անցնել չեն կարող։ Կյանքի դպրոց է, որտեղ երեխաները սովորում են դիմանալ բարդ պայմաններին, չհանձնվել»,- նշում է Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի խմբավար Տաթև Հովակիմյանը։
Հանրապետական ճամբարի կազմակերպումը պահանջում է զգալի նյութատեխնիկական միջոցներ և հատկանշական է, որ ֆինանսական հաստատություններից առաջինն ԱրարատԲանկն է արձագանքել ՄՀԿ-ին աջակցելու առաջարկին և կանգնել երիտասարդներին այս կերպ կրթելու ճամբարի ստանձնած պարտավորության կողքին։
«Այսօր ԱրարատԲանկը 260 երեխայի ժպիտ է պարգևել, 260 երեխայի տվել գործնական, կողմնորոշման, հայրենասիրության և բնապահպանության դասընթացների մասնակցելու հնարավորություն»,- շեշտում է Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի տնօրեն Հայկանուշ Դավթյանը։
Երիտասարդ սերնդի ֆինանսապես գրագետ լինելը մշտապես կարևորվել է ԱրարատԲանկի կողմից, հատկապես ուշադրություն է դարձվում ֆինանսական գրագիտության դասընթացների շարունակականությանը։ Վերջինը՝ «Պարզից պարզ» փոդքաստի շրջանակներում ֆինանսական գրագիտության տեսանյութերի շարքն է։ Փոդքաստը վարում է ԱրարատԲանկի Խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը, որն այսօր նույնպես երիտասարդների հետ էր՝ վարելով ինտերակտիվ ձևաչափով կազմակերպված ֆինանսական գրագիտության դաս։
«Ֆինանսական գրագիտության դերը չի կարելի թերագնահատել, որովհետև դա, ըստ էության, պատասխանատու քաղաքացիներ կրթելու, դաստիարակելու, մեծացնելու խնդիր է լուծում, իսկ պատասխանատու քաղաքացին նպաստում է երկրի զարգացմանը, երկրի տարբեր ինստիտուտների կայացմանը»,- Արա Չալաբյանի կարծիքով՝ ԱրարատԲանկը որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ստանձնած և այդ շրջանակներում իր դերը գիտակցող ընկերություն, կարևորում է մեր երիտասարդ քաղաքացիների ճիշտ, գրագետ զարգացումը և այդ նպատակով էլ ներդրումներ է իրականացնում։
«Այս դասընթացները կարևոր են, որ կյանքի նոր փուլ մտնելիս կարողանանք մեր ֆինանսները ճիշտ կառավարել և ծախսել»,- ասում է ճամբարի մասնակից Անի Վարդանյանը՝ հավելելով, որ ամառը, որն ապահովեց եւ՛ կրթություն, եւ՛ ազատ ժամանցի ճիշտ կազմակերպում, հիշարժան կմնա ամբողջ կյանքի ընթացքում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/11 22:00
Մարտի 11-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/11 19:19
Մարտի 11-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 11-ի բիզնես լուրերը
2026/03/11/ 22:00 -
Մարտի 11-ի կարևոր լուրերը
2026/03/11/ 19:19 -
Աշխատանքի արդյունավետությունը սկսվում է բարձր իմունիտետից․ աշխատանքից հետո վերականգնվելու արդյունավետ միջոցներ
2026/03/11/ 18:48 -
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթները
2026/03/11/ 18:40 -
2026-ի հունվարին ՀՀ-ում կատարվել է անշարժ գույքի 3714 առուվաճառք
2026/03/11/ 18:34 -
Հորմուզի նեղուցի խափանումը կարող է բարձրացնել սննդամթերքի գները աշխարհում
2026/03/11/ 17:52 -
G7-ը աջակցել է նավթի ռազմավարական պահուստների կիրառման գաղափարին
2026/03/11/ 17:41 -
Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա․ Ալիև
2026/03/11/ 17:35 -
ԱՄՆ խոշոր ավիաընկերությունները կարող են լրացուցիչ 11.6 մլրդ դոլար են ծախսել վառելիքի վրա
2026/03/11/ 17:25 -
Իրանում և Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան
2026/03/11/ 17:09
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․