Տոնի այս տարվա խորագիրն է «Մեր ուժը, մեր մոլորակը»։
Կարևորելով կայուն զարգացումն
ու իրենց սոցիալական պատասխանատվության քաղաքականությամբ բնապահպանությունը որպես հիմնական
ուղղություն ամրագրելով` Idram-ը և IDBank-ը տարիների ընթացքում իրենց մեծ ներդրում
են ունեցել Հայաստանում բնության պահպանման և վերականգման ուղղությամբ` հանդես գալով
մի շարք բնապահպանական ծրագրերով․
·
2022 թվականի մարտ-ապրիլ
ամիսներին «Մի դրամի ուժի» կուտակած ողջ գումարը՝ 10․757․867 դրամն ուղղվեց «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի անտառների վերականգնման
ծրագրին, տնկվեց 20.000 ծառ, որոնցից առաջինները՝ հենց ընկերությունների աշխատակիցների
անմիջական մասնակցությամբ։
·
2024 թվականին «Մի դրամի
ուժի» շրջանակներում 4.479.792 ՀՀ դրամ նվիրաբերվեց Armenia Tree Project-ին, ինչի
շնորհիվ նախապես կառուցված տնկարաններում աճեցված տնկիները գնվեցին եւ օգտագործվեցին
անտառապատման նպատակով։
·
2025 թվականին Իդրամ և
IDBank ընկերությունները, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ
նվագախումբը «Սիմֆոնիկ անտառ» նախագծի շրջանակներում համագործակցության համատեղ հուշագիր
ստորագրեցին, որի շրջանակներում կազմակերպությունը 2025 և 2026 թվականներին երկու փուլերի
արդյունքում ստացավ 9․395․038 դրամ աջակցություն. Արդյունքում կտնկվի ևս 20.000 ծառ։
·
Միաժամանակ, «Իմ անտառ
Հայաստան» ՀԿ-ի և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում
2025 թվականից մինչ օրս տնկվել է 13,889 ծառ, և մինչև 2027 թվականը կտնկվի ևս 8350
ծառ։
·
2025 թվականին
IDBank-ի կողմից «AI4Biodiversity» հեքըթոնին նվիրաբերվել է
5․174․990 դրամ՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանմանն ու տեղական և միջազգային խնդիրների
հաղթահարմանը։
·
2025 թվականին
IDBank-ը, միանալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին, նվիրաբերել է
8 մլն ՀՀ դրամ Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար։
Բնապահպանական
ուղղությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը Իդրամի և IDBank-ի սոցիալական պատասխանատվության
ռազմավարական ուղղություններից են, ուստի ընկերությունները շարունակելու են իրականացնել
հանրօգուտ միջոցառումներ և արդյունավետ ծրագրեր։
Եկեք հոգ տանենք մեր մոլորակի մասին
միասին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ
ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ

